«Եպիսկոպոսաց ժողովը Մայր Աթոռից դուրս գումարելը հանրությանը տալիս է սխալ ազդակ». Արման Բաբաջանյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եպիսկոպոսաց ժողովը որոշվել է գումարել Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում՝ փետրվարի 16-19-ին։
Սա պարզապես վայրի ընտրություն չէ։ Սա խորհրդանիշ է՝ ինչպե՞ս է Եկեղեցին տեսնում ինքն իրեն այս ծանր պահին։ Երբ ներսում կուտակվել են լրջագույն հարցեր, երբ եպիսկոպոսներ, վարդապետներ, քահանաներ ու սարկավագներ բարձրաձայնում են խորքային մտահոգություններ Մայր Աթոռի շուրջ ստեղծված վիճակի վերաբերյալ, Եպիսկոպոսաց ժողովը Մայր Աթոռից դուրս գումարելը հանրությանը տալիս է սխալ ազդակ՝ թե վստահության ճգնաժամը կարելի է հաղթահարել հեռավորությամբ, ոչ թե պատասխանատվությամբ։
Բարենորոգումը սկսվում է ոչ թե հայտարարություններից, այլ համարձակությունից։ Եկեղեցու բարենորոգման օրակարգը առաջին հերթին պատասխանատվության օրակարգ է՝ ճշմարտության առաջ կանգնելու, սխալը կոչելու իր անունով, լսելու և լսելի լինելու, և ամենակարևորը՝ նույն հարկի տակ վերականգնելու վստահությունը։ Երբ վստահությունը խախտված է, լուծումը «ավելի հեռու գնալը» չէ, այլ՝ ավելի մոտ կանգնելն ու բաց խոսելը։ Որովհետև Եկեղեցին, որքան էլ համաշխարհային է իր առաքելությամբ, իր խիղճը պահում է հենց Մայր Աթոռում՝ որպես հավատքի, ավանդության, և ժողովրդի հետ ապրած պատմության տուն։
Եթե ուզում ենք, որ Եկեղեցին նորից դառնա վստահելի հենարան, պետք է վերադառնալ հիմքին՝ պարզությանը, հաշվետվողականությանը, արդարությանը, և ներքին մաքրմանը։
Բարենորոգման ճանապարհը մեկ բան է պահանջում՝ չփախչել ծանր ճշմարտությունից, այլ ուղիղ կանգնել դրա առաջ ու հաղթահարել այն։ Եկեղեցին չի կարող բուժվել հեռավորությունից։ Եկեղեցին բուժվում է ճշմարտությունից և պատասխանատվությունից»:

Ոստիկանները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ)
9910:42
«Երկրագնդի վրա գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
9309:42
Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը. «Ժողովուրդ»
9609:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
9608:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
143Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
156Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
151Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
263Երեկ, 22:01