«Հանդարտվեք և սպասեք պարտադիր առողջապահության ծրագրով ներդրված Ձեզ հասանելիք քաղաքական կլիզմային». Արեգ Սավգուլյան

Պատմաբան Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՔՊ-ական ռազմաշունչ խոսնակ Վահագն Ալեքսանյանը աղիողորմ հեծկլտանքով դիմել է «երախտամոռ» հայ ժողովրդին՝ հիշեցնելով, որ իրենք բազային կենսաթոշակները 16.000-ից բարձրացրել են մինչև 43.000 ՀՀ դրամ՝ հետվճարները ներառյալ։ Կոսմետիկ և էմոցիոնալ պահերը և մանկական թոթովանքը թողենք մի կողմ թե «հները հեսա կգան, ձեր թոշակները նորից կշինեն 16.000» և այլն, և թե իրենք՝ ներկաները որքան են սիրում թոշակառուներին, որոնց համար անվճար ապահովագրություն են ներդրել, որի հիմնական ծառայութունը կլիզման է կամ լուծողական հաբերը՝ դատարկ ստամոքսին։
Վահագն Հովիկիչ, Ձեր օրոք
1.Գույքահարկը բարձրացել է մի քանի հարյուր տոկոսով և դուք նույն թոշակառուին խորհուրդ տվեցիք ծախել կենտրոնում տունը և քոչել ծայրամաս, կամ քաղաքում վաճառել գյուղում գնել։
2. Աղբահանության վճարը դարձավ քմ-ով, այսինքն՝ երկրաչափական պրոգրեսիայով աճեց։
3. Տրանսպորտի գինը աճեց 50 տոկոսով, և մարդիկ ոչ միայն պիկ, այլև այլ ժամերին երթևեկում են իրար գլխի հեծնած։ Իսկ երբեմն հարկադրված են օգտվել տաքսիներից, որոնց սակագները աստղաբաշխական են։
4.Դեղորայքի, սննդի, առաջին անհրաժեշտության ապրանքները թանկացան կրկնակի և եռակի։
5. Բարձրացվեցին առողջապահական, ատամնաբուժական (առանձին եմ նշում), փաստաբանական, հաշվապահական և այլ բազմաթիվ ծառայությունների արժեքները։
6. Փոքր և միջին բիզնեսին կոխեցիք հարկային դաժան մամլիչի տակ և բարձրացրեցիք հարկերն ու տուրքերը։
Ներկայացված ցանկը ամբողջական չէ, բայց Ձեր օրոք կենսաթոշակը բարձրացել է անվանական, իսկ իրականում այն մնացել է նույնը, ավելին՝ իջել է, որովհետև կյանքն է թանկացել։ Իսկ հների դղյակների մասին մի խոսեք, որովհետև իրենք էլի ապրում են նույն դղյակներում ձեր շնորհիվ, իսկ խոսելիս էլ ստուգեք Ձեր էկեկտրոնային դրամապանակները գուցե նորից 3, 5, 7 կամ 11 միլիոն պարգևավճարնե՞ր եք ստացել և զլացել եք թոշակառուների թոշակները բարձրացնել։ Փոխարենը խորհուրդ եք տալիս, որ թոշակառուները բիզնես դնեն, քանի որ 70 տարեկանը ինչ տարիք է, որ թող գնան աշխատեն։ Սա չե՞ք դուք և ձեր առաջնորդը։
Հ.Գ. Լուծողական դեղահաբեր ընդունեք, հանդարտվեք և սպասեք պարտադիր առողջապահության ծրագրով ներդրված Ձեզ հասանելիք քաղաքական կլիզմային»:

Ոստիկանները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ)
9910:42
«Երկրագնդի վրա գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
9309:42
Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը. «Ժողովուրդ»
9609:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
9608:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
143Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
156Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
151Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
263Երեկ, 22:01