Երկուշաբթի, 19 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   -5 °C

«Հիմա մենք հեղափոխակա՞ն ենք, թե՞ հարմարվողական». Տիգրան Դավուդյան

«Հիմա մենք հեղափոխակա՞ն ենք, թե՞ հարմարվողական». Տիգրան Դավուդյան
103
Այսօր, 21:30

Իրանագետ Տիգրան Դավուդյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հիմա մենք հեղափոխական ենք, թե՞ հարմարվողական (կոմֆորմիստ).
Թող «համբալները» ավտոբուսով և Opel-ով երթևեկեն, ես պետք է Mercedes Electrocar-ից, զրահապատ Lexus-ից կամ զրահպատ BMW-ից օգտվեմ։ Ինձ կլորիկ պարգևավճար է պետք, որ ամեն տարի կիպրոսներում և հունաստաններում տժժամ։ Ինձ վարորդով ծառայողական ավտոմեքենա է պետք։ Իմ հարազատներին պետք է յուղոտ տեղեր աշխատանքի տեղավորեմ, որ հանգիստ մտքով ազգիս ծառայեմ։ Համայնքային ու պետական գնումները պետք է զոքանչիս ֆիրմայից առնենք, որ մերոնք չնեղվեն։ Ես ընկեր Փանջունին եմ. «Փան մը չունիմ»»:

Աղբյուրը`   Տիգրան Դավուդյան