«Իշխանությունը խորը և համապարփակ վերլուծություն իրականացնելու փոխարեն ընտրում է այլ ճանապարհ». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՊՆ զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում (գ. Ազատ) երեք տարի առաջ տեղի ունեցած ողբերգությունը, որը խլեց 15 զինծառայողի կյանք, թեև գտնվում է դատական քաշքշուկի փուլում, մարդկային ճակատագրերն արդեն խարխլված են, իսկ բանակում առկա խորքային խնդիրները շարունակում են մնալ օդում կախված։
Իշխանությունը խորը և համապարփակ վերլուծություն իրականացնելու փոխարեն ընտրում է այլ ճանապարհ։
Մարդկային ցասումը լիցքաթափելու համար արագ-արագ «մեղավորներ» են նշանակում, հախուռն կերպով կադրային տեղաշարժեր իրականացնում՝ մեկին ազատում, մեկին տեղափոխում, մյուսին՝ ռեզերվ ուղարկում, իսկ հետո միայն սկսում մտածել, թե ինչ եղավ կամ ով էր իրականում մեղավոր։
Հինգ տարի է՝ քննարկում են համազգեստը, կազմակերպում «տուրիստական» շրջայցեր զինվորական ենթակառուցվածքներում, միմյանց մեդալներ ու կոչումներ տալիս, մինչդեռ իրական արդյունքներ այդպես էլ չկան»:

Ոստիկանները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ)
9910:42
«Երկրագնդի վրա գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
9309:42
Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը. «Ժողովուրդ»
9609:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
9608:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
143Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
156Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
151Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
263Երեկ, 22:01