Գնդերեցներին դավանափոխ անել չի հաջողվում. «Հրապարակ»
![]() 213 Երեքշաբթի, 20 հունվարի, 2026 թ., 09:12 «Հրապարակ»-ը գրում է. «Բանակի գնդերեցներին դավանափոխ անելու և Վեհափառ հայրապետի դեմ արշավանքին մաս դարձնելու ՊՆ ղեկավարության ջանքերը կարծես արդյունք չեն տալիս: Վերջին օրերին տեղեկություններ են տարածվում, թե որոշ բարձրաստիճան զինվորականներ, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, ճնշում են գործադրում գնդերեցների վրա՝ սպառնալիքների և այլ միջոցներով փորձելով նրանց ներքաշել Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «եկեղեցու բարենորոգման» արշավի մեջ։ Բանակի բարձրաստիճան սպաներից մեկը մեզ փոխանցեց, որ երկու-երեք հոգևորականի է հաջողվել դավանափոխ անել, այն էլ՝ մեծ խոստումների գնով, որ բնակարանով կապահովեն, ֆինանսապես կաջակցեն։ Կորպուսի հրամանատարները կանչում են հոգևորականներին, համոզում, թե բանակը մեկ ընդհանուր օրգանիզմ է, և եթե Փաշինյանն ու Պապիկյանը եկեղեցու դեմ նման դիրքորոշում ունեն, ապա բոլորս պարտավոր ենք նման դիրքորոշում ունենալ։ Սակայն գնդերեցների ճնշող մեծամասնությունը ոչ միայն մերժել է, այլև նախատել բարձրաստիճան զինվորականներին՝ քաղաքական իշխանության խաղերի մեջ մտնելու համար, ասել են, որ բանակը դրանով ոչ թե պետությանն է ծառայում, այլ՝ ՔՊ-ին»: |

«Լավ իմացիր՝ դու պարտության խորհրդանիշ ես ու վերջ». Էդուարդ Շարմազանով
6921:24
«Նույնիսկ ամենապարզ ենթակառուցվածքային աշխատանքները դարձել են քաղաքական շահարկումների բեմ». Մեսրոպ Առաքելյան
8420:42
«Երևանում ունենք մաքուր ադրբեջանական ընտանիքներ, որոնք փոխել են ազգանունները և հայ դարձել». Թաթուլ Հակոբյան
12520:24
«Ինչո՞ւ են վախենում Սամվել Կարապետյանի ղեկավարած շարժումից». Ոսկան Սարգսյան
11219:42
ՊԵԿ պաշտոնյա է կալանավորվել՝ կաշառք ստանալու մեղադրանքով
12919:06
«Այս սարսափելի շինարարությունը բոլորիս երեխաների կյանքի հաշվին է». Քրիստինա Վարդանյան
16118:42
«Սա հակաեկեղեցական արշավի շրջանակներում է և ուղիղ քաղաքական հրահանգ». Գառնիկ Դանիելյան
13118:30
«Վարդենյանց լեռնանցքում ձնածածկույթի բարձրությունը գերազանցում է 2 մետրը»․ Լևոն Ազիզյան
14018:00
