Ուրբաթ, 13 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Նարեկ Սամսոնյանի մոտ այս պահին B1 վիտամինի կտրուկ անկում կա»․ Եկատերինա Թաիրյան

«Նարեկ Սամսոնյանի մոտ այս պահին B1 վիտամինի կտրուկ անկում կա»․ Եկատերինա Թաիրյան
215
Երեքշաբթի, 20 հունվարի, 2026 թ., 10:24

Առողջապահության կառավարման մասնագետ Եկատերինա Թաիրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նարեկ Սամսոնյանն արագորեն սպառում է Vitamin B1-ի (թիամինի) ներքին պաշարները.
Այսօր՝ հունվարի 20-ին, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հացադուլի 12-րդ օրն է: Նարեկը մոտենում է կրիտիկական այն սահմանին, որից այն կողմ օրգանիզմը սկսում է սպառել իր վերջին պաշարները՝ քայքայելով հյուսվածքային սպիտակուցները:
Նարեկի մոտ այս պահին B1 վիտամինի (թիամին) կտրուկ անկում կա: Ի դեպ՝
- մեր օրգանիզմն այս վիտամինը չի սինթեզում,
- ներքին պաշարներ չունի,
- այն օրգանիզմ է ներմուծվում սննդի միջոցով և,
- չի կուտակվում օրգանիզմում:
Այս վիտամինի պակասն առաջացնում է նյարդաբանական լուրջ խնդիրներ (ուղեղի, նյարդային համակարգի) և սրտի աշխատանքի խանգարումներ:
Հացադուլում գտնվող շատ անձինք, շարունակելով հրաժարվել սննդից, այնուամենայնիվ համաձայնում են ընդունել վիտամինային լուծույթ, որը կպարունակի թիամին:
Պետք է խնդրել Նարեկին տեսակցող բժշկին, որ նա հորդորի Նարեկին հացադուլը շարունակելու պարագայում անգամ՝ չհրաժարվել վիտամին B1-ի հավելումից, քանզի այս վիտամինի բացակայությունը կհանգեցնի անշրջելի հետևանքների նյարդային և մկանային համակարգի համար: Ցանկալի է նաև այլ վիտամինային հավելումներ՝ լուծույթի տեսքով:
Նարեկը դիմել է ապօրինությունների դեմ պայքարի ամենածայրահեղ միջոցին:
Նարեկի կյանքին սպառնում է լրջագույն վտանգ: Քաղաքական լծակների տիրապետող գործիչները (թե իշխանության, թե ընդիմության) կրում են պատասխանատվություն Նարեկի վատթարացող առողջության համար:
Ազատություն Նարեկին և բոլոր քաղբանտարկյալներին»։