«Եթե սրանք սովորական ձյունը չեն կարողանում մաքրել, բանակցած փաստաթղթերն ի՞նչ մակարդակի են լինելու». Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանում, ի հեճուկս կոլաբորանտ իշխանությունների, ձմեռը շարունակվում է՝ անդադար մերկացնելով փուչ խոստումներ տվող ու ասֆալտը երկրպագության կուռք դարձրածներին։ Փաշինյանական մարզպետների «տրցակն» ամենօրյա ռեժիմով, միկրոֆոնները դոշներից կապած, ռոլիկներ են նկարում, թե ինչքան ճանապարհ են ասֆալտ արել, մայթեր գեղեցկացրել, դպրոց ու մանկապարտեզ վերանորոգել, բայց թե ինչ է այս օրերին կատարվում ՀՀ բոլոր, կրկնում եմ՝ բոլոր մարզերում անխտիր, թողնում եմ ձեր վառ երևակայությանը։
Ամենուր չմաքրված ճանապարհներ, մերկասառույց, վարորդներին պատուհասած աննկարագրելի իրավիճակ։ Տարածքային կառավարման նախարարություն կոչվածը, մարզպետարանները, դրանց ենթակայության տակ գործող ՃՇ-երն իրենց առաջ դրված մինիմալ խնդիրը չեն կարողանում լուծել։ Եթե ձյան շերտը գերազանցում է 4–5 սանտիմետրը, վերջ՝ ՀՀ ճանապարհային տեղաշարժը կոլապսի մեջ է․ ամեն ինչ կանգնում է, ու սկսվում է համընդհանուր մի մեծ վակխանալիա։
Մարզպետացուները, փոխանակ բլոգերների նման նկարվելուց, մարդկանց վրա մուննաթ գալուց, տարեվերջյան ճոռոմագույն պարգևավճարները վայելելու, պիտի լապատկեքը վերցնեն ու ճանապարհ մաքրողների հետ հավասար ձյուն քերեն։ Դուք մի հատ շեֆ ունեք, ով ժամանակին, երբ շարքային դեպուտատ էր, բայց էլի տաղանդավոր պոպուլիստ, հաճախ էր սիրուն կադրերի համար տենց բաներ ասում, մարդկանց աչքերում թոզ փչում, հետո շատ արագ ոտքերը գետնից կտրվեցին։
Ինչքան ասեմ, կասեմ․ եթե սրանք սովորական, Աստծու տված ձյունը չեն կարողանում մաքրել, ճանապարհի անվտանգ երթևեկ ապահովել, սրանց բանակցած փաստաթղթերը ի՞նչ մակարդակի են լինելու, սրանց կառուցած տնտեսության լրջությունը, պետության անվտանգությունը ձգտելու է մինուս անվերջության»։

Ոստիկանները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ)
9910:42
«Երկրագնդի վրա գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
9309:42
Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը. «Ժողովուրդ»
9609:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
9608:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
143Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
156Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
151Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
263Երեկ, 22:01