Ուրբաթ, 13 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Նախագիծն ընդունվեց

Նախագիծն ընդունվեց
231
Երեքշաբթի, 20 հունվարի, 2026 թ., 11:06

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ռուբեն Ռուբինյանի և Գեղամ Նազարյանի հեղինակած՝ «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքում լրացում կատարելու» նախագիծը, որով առաջարկվում էր հունվարի 27-ը սահմանել որպես հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր և ոչ աշխատանքային օր։

Քվեարկությունից հետո ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել է. «Մեր խնդրանքով նախագահը օրենքը հնարավորինս շուտ կստորագրի, որպեսզի այն ուժի մեջ մտնի արդեն այս տարի, հետևաբար այս հունվարի 27-ը կլինի ոչ աշխատանքային»: