«Սա փաստ է այն պնդման, որ այս մարդիկ իրենց դուրս են դնում ՀՀ-ից»․ Սարգիս Խանդանյան
![]() 203 Երեքշաբթի, 20 հունվարի, 2026 թ., 14:42 «Շատ տարակուսելի է, որ կրոնական ինստիտուտը, որի անունն է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցի, իր գլխավոր ժողովներից մեկը կազմակերպում է ՀՀ-ից դուրս»,- ճեպազրույցի ժամանակ ասել է ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ մեկնաբանելով տեղեկությունը, որ Եպիսկոպոսաց ժողովը կազմակերպվելու է Հայաստանից դուրս։ «Սա է նաև փաստ և փաստարկ այն պնդման, որ այն մարդիկ, որոնք այս որոշումները կայացնում են, իրենց դուրս են դնում Հայաստանի Հանրապետությունից և, ըստ էության, իրենց նպատակը չէ նպաստել Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը, միջազգային հեղինակության բարձրացմանը»,- հավելել է ՔՊ-ական պատգամավորը։ Լրագրողի դիտարկմանը, որ Մայր Աթոռն այս որոշումը պարզաբանել է՝ որպես հետևանք իշխանության կողմից հոգևորականների և Վեհափառի նկատմամբ պարբերաբար ճնշումների, Սարգիս Խանդանյանը պատասխանել է․ «Իշխանությունը, Հայաստանի կառավարությունը որևէ ինստիտուտի նկատմամբ, առավել ևս՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու, որևէ բռնաճնշում, ճնշում, հակազդեցություն չի ձեռնարկել, ընդհակառակը՝ ձեռնարկվել է բարենորոգման բավականին պոզիտիվ նախաձեռնություն»։ |

«Սա հակաեկեղեցական արշավի շրջանակներում է և ուղիղ քաղաքական հրահանգ». Գառնիկ Դանիելյան
1818:30
«Վարդենյանց լեռնանցքում ձնածածկույթի բարձրությունը գերազանցում է 2 մետրը»․ Լևոն Ազիզյան
8418:00
«Չարչյանի աշխատասենյակում Նիկոլը ման է գալիս խոստացված լեգիտիմությունն ու սեփական բարոյականությունը». Ռուբեն Մխիթարյան
11117:54
«Սա մաքուր քաղաքական հաշվարկ է»․ Արմեն Խաչատրյան
11216:48
«Կանգառը ցեխի մեջ է, ոչ մի կահավորում չունի». Անահիտ Բախշյան
12816:42
«Վերածնունդը չի ավարտվում․ պահանջը մնում է»․ Մետաքսե Հակոբյան
14616:36
«Քիչ առաջ խոսեցի քաղաքապետի հետ». Վահագն Ալեքսանյան
17616:30
«Ուշադրություն. նորից ալիք է սկսվել»․ Սամվել Մարտիրոսյան
12716:12
