ԵՄ-ն և Հնդկաստանը պատրաստվում են մեգա-առևտրային միություն հիմնել

Եվրոպական հանձնաժողովը մտադիր է ազատ առևտրի համաձայնագիր ստորագրել Հնդկաստանի հետ, որը, ինչպես կանխատեսվում է, կստեղծի շուկա՝ մոտավորապես 2 միլիարդ բնակչությամբ և կընդգրկի համաշխարհային ՀՆԱ-ի մինչև մեկ քառորդը։ Այս մասին հայտարարել է Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ ելույթ ունենալով Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումում։ «Դավոսից անմիջապես հետո ես կմեկնեմ Հնդկաստան... Մենք մոտենում ենք պատմական առևտրային համաձայնագրի. ոմանք այն անվանում են «բոլոր գործարքների մայրը»», - ասել է ֆոն դեր Լեյենը։
Ըստ The Economic Times-ի՝ աղբյուրներին հղում անելով, Հնդկաստանը և Եվրոմիությունը նախատեսում են հայտարարել ազատ առևտրի համաձայնագրի (ԱԱՀ) շուրջ բանակցությունների ավարտի մասին հունվարի 27-ին՝ Հնդկաստան-ԵՄ 16-րդ գագաթնաժողովի ժամանակ։
Գագաթնաժողովը համանախագահելու են Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան և ֆոն դեր Լեյենը։ Երկու եվրոպացի առաջնորդներն էլ պատվավոր հյուրեր կլինեն Հնդկաստանի Հանրապետության օրվա տոնակատարություններին հունվարի 25-ին։
Այցի օրակարգում ներառված են փակ խորհրդակցություններ և պատվիրակությունների մակարդակով բանակցություններ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։ Հրատարակության տվյալներով՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումն սպասվում է առաջիկա ամիսներին՝ բոլոր իրավական ընթացակարգերի ավարտից հետո, այդ թվում՝ Եվրոխորհրդարանի կողմից վավերացումից հետո։ Ավելին, կողմերը մտադիր են պաշտոնականացնել անվտանգության և պաշտպանության գործընկերության համաձայնագիր, որն ուղղված է երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը։
Հնդկաստանը և ԵՄ-ն ռազմավարական գործընկերներ են 2004 թվականից։
Հնդկաստանի և ԵՄ-ի միջև ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունները սկսվել են 2007 թվականին, սակայն մի շարք կարևոր հարցերի շուրջ անհամաձայնությունների պատճառով դրանք բազմիցս կասեցվել են և դադարեցվել 2013 թվականին։ Դրանք վերսկսվել են 2022 թվականին՝ համաշխարհային առևտրային համակարգում տեղի ունեցած զգալի փոփոխությունների ֆոնին։ 2024 թվականին փոխադարձ առևտրի ծավալը հասել է 120 միլիարդ եվրոյի (մոտավորապես 140 միլիարդ դոլար), որտեղ ԵՄ երկրները կազմում են Հնդկաստանի արտահանման մոտ 17%-ը։

«Վերջին վեց տարում մեզ հետ տեղի է ունենում ծայրահեղը, պարզապես մենք ենք ժամանակի ընթացքում ադապտացվել դրան»․ Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:36
«Այսպես կոչված «Իրական Հայաստան»-ի գաղափարախոսը Ալիևն է». Արա Պողոսյան
109Երեկ, 22:48
«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացութիւնը»․ Արամ Ա
122Երեկ, 22:24
Ի՞նչ է որոշվել Դատավորների ընդհանուր ժողովում
126Երեկ, 22:06
«Ազատության, դեմոկրատիայի համար պայքարելով՝ հասանք մի իրավիճակի, երբ բոլոր ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները բանտերում են». Գոհար Ղումաշյան
85Երեկ, 22:00
«Կառավարությունը բարդացնում է դրսի հայերի համար ՀՀ քաղաքացիություն ստանալը». Լիլիթ Բլեյան
104Երեկ, 20:24
«Հայաստանը տարեկան նվազագույնը 2 մլրդ դոլար է կորցնում խցանումների պատճառով». Վահե Գրիգորյան
117Երեկ, 20:00
«Երևանի խցանումները բավական են, որ քաղաքային իշխանությունները 2028-ի ընտրություններին չվերարտադրվեն». Մանուկ Սուքիասյան
120Երեկ, 19:06