«Ադրբեջան» գրությունը փակելու սկանդալից հետո դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահը հրաժարական է ներկայացրել

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը վայր է դրել լիազորությունները։ Այդ մասին Գագիկ Սարգսյանը հայտարարել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում։ «Դահուկային սպորտում 21 տարի պրոֆեսիոնալ գործունեություն եմ ծավալում։ Որոշում եմ կայացրել վայր դնելու Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահի լիազորությունները։ Շատ բարդ որոշում է ինձ համար։ Շատ երկար էի մտածել, որ չհանգեմ այս որոշմանը, բայց ինչ ունի սկիզբ, նաև ունի ավարտ: Պատճառները մի քանիսն են։ Հիմնական պատճառն այն աշխատանքային մթնոլորտն է:
Տարիներ շարունակ մեր բոլոր առաջարկները, խնդրանքները, հորդորները, նույնիսկ բողոքները Հայաստանի պետական լիազոր մարմին, այս դեպքում՝ ԿԳՄՍ նախարարություն, այդպես էլ լուծում չունեցան:
...Եվ ես որոշեցի, որ ուղղակի իմ անձից ձերբազատում եմ մարդկանց։ 21 տարիների ընթացքում շատ մեծ հաջողությունների ենք հասել՝ չունենալով ոչինչ: Ցավոք, չեմ տեսնում այն կամքը և ցանկությունը մեր պետական լիազոր մարմնի Հայաստանում դահուկային մարզաձևերը զարգացնելու։ Այս ամենից ելնելով՝ կատարում եմ այս քայլը»,- ասել է Գագիկ Սարգսյանը։
Գագիկ Սարգսյանը Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2021 թ. օգոստոսից: Դրանից առաջ նա 2005 թվականից ֆեդերացիայի գլխավոր քարտուղարն էր։
Վերջերս դահուկային սպորտի ֆեդերացիան հայտնվեց սկանդալի կենտրոնում, երբ հայ դահուկորդ Միքայել Միքայելյանն Իտալիայում դեկտեմբերի 31-ին կայացած աշխարհի առաջնությանը կպչուն ժապավենով փակել էր «Ադրբեջան» գրությունը: Այս քայլից հետո միջազգային ֆեդերացիան նրան տուգանեց, իսկ ՀՀ ԿԳՄՍՆ-ն գրավոր բացատրություն պահանջեց:

«Հորդառատ անձրևներից հետո պատշգամբներից քարի կտորներ են թափվում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
3213:12
«Օն լայն տաքսի ծառայությունների հետ կապված մեծ խնդիր կա». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
7811:18
Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարից հայտնի դերասան Պատրիկ Ստյուարտը
17810:07
Օրենքով գող Մարսոյի որդուն են բռնել. «Հրապարակ»
8609:24
Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ (լուսանկար)
8907:36
Փենթագոնի գլխավոր ստրատեգը կասկածվում է Իրանի և Ուկրաինայի պատերազմների մասին գաղտնի տեղեկությունների արտահոսքի մեջ
23100:37
«Միայն Իրանի յոթ պայմանների համաձայնեցումից հետո». Ղալիբաֆի պատասխանն ԱՄՆ-ի նամակին
22200:25
«Կոչ եմ անում ՔՊ-ական բոլոր համայնքների ղեկավարներին դիմել դատարան». Դավիթ Խուդաթյան
150Երեկ, 23:54