Դանիական կենսաթոշակային հիմնադրամը կհրաժարվի ամերիկյան պարտատոմսերից. #Bloomberg

Դանիական կենսաթոշակային հիմնադրամ AkademikerPension-ը նախատեսում է հունվարի վերջին հրաժարվել իր ամերիկյան գանձապետական պարտատոմսերից՝ Գրենլանդիայի շուրճ վեճի ֆոնին, հաղորդում է Bloomberg-ը։
Հրապարակման համաձայն, որը հղում է անում AkademikerPension-ի գլխավոր ներդրումային տնօրեն Անդերս Շելդեին, 2025 թվականի վերջին հիմնադրամն ուներ մոտ 100 միլիոն դոլարի ամերիկյան գանձապետական պարտատոմս։ Շելդեն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գրենլանդիան բռնագրավելու մասին հայտարարությունները մեջբերել է՝ որպես հիմնադրամի կողմից ԱՄՆ-ի գանձապետական պարտատոմսերից հրաժարվելու որոշման պատճառներից մեկը։ Այնուամենայնիվ, նա հավելել է, որ ֆինանսական կարգապահության և դոլարի թուլացման վերաբերյալ մտահոգությունները նույնպես արդարացնում են ամերիկյան ակտիվներից հեռանալը։
«Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ի վարկային վարկանիշը լավ վիճակում չէ, և ԱՄՆ-ի կառավարության երկարաժամկետ ֆինանսական դիրքը անկայուն է»,- նշել է Շելդեն։
Թրամփը նախկինում փետրվարին հայտարարել էր Դանիայից, Նորվեգիայից, Շվեդիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Միացյալ Թագավորությունից, Նիդերլանդներից և Ֆինլանդիայից ներմուծվող ապրանքների վրա 10% սակագնի սահմանման մասին։ Հետագայում սակագինը կբարձրանա մինչև 25% և «ուժի մեջ կմնա մինչև Միացյալ Նահանգների կողմից Գրենլանդիայի գնման համաձայնագրի կնքումը»։

«Հերթական զեղծարարությունը՝ «TikTok»-ում»․ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է
6420:18
Հռոմում արհմիություններն ու ուսանողները զանգվածային ցույց են անցկացնում (տեսանյութ)
22215:49
«Իրենք բոլորը մաՑեմաԾիկայի ժամին գրատախտակի՞ն են գնացել». Լիդյա Մանթաշյան (տեսանյութ)
10413:42
««Ցայտոտնի» մեջ եք». Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
9913:36
«Հորդառատ անձրևներից հետո պատշգամբներից քարի կտորներ են թափվում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
10613:12
«Օն լայն տաքսի ծառայությունների հետ կապված մեծ խնդիր կա». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
10811:18
Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարից հայտնի դերասան Պատրիկ Ստյուարտը
26010:07
Օրենքով գող Մարսոյի որդուն են բռնել. «Հրապարակ»
10209:24