ՔՊ-ն դատավորներին պատժելու նախագիծ է բերել ԱԺ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դատավորներին «պատերի տակ վնգստացող» անվանած Նիկոլ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչներին դատական անկախությունը, որը անգամ տեսականորեն կարող է որևէ դատարանի որևէ դահլիճում դրսևորվել, հանգիստ չի տալիս։
Այսօր խորհրդարանում քվեարկվելու է շատ վաղուց շրջանառվող՝ ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով ակնհայտորեն սահմանափակվում են դատավորների անկախության երաշխիքները։
Մասնավորապես, նոր նախագծով առաջարկվում է դատավորների նկատմամբ վարույթ հարուցելու համար ընդամենը 4 կողմ ձայն՝ 11 անդամից։ Տեղեկացնենք, որ այս պահին հանձնաժողովը բաղկացած է 8 անդամից, որից 6-ը դատավոր են, 2-ը՝ ոչ դատավոր անդամներ, որոնք ընտրվում են Դատավորների ընդհանուր ժողովի կողմից։
Տեղեկացավ, որ նոր նախագծով անդամների թիվը ավելացվում է՝ կազմված է լինելու 11 անդամից, որից 5-ը՝ ոչ դատավոր անդամ, 6-ը՝ դատավոր։
Մասնագետները համոզված են, որ նշվածը խոցելի է դարձնելու դատավորներին, քանի որ հասարակական սեկտորի ներկայացուցիչներով հանձնաժողովը փորձելու է հագեցնել, ճնշել և կարգապահական վարույթներ հարուցել դատավորների նկատմամբ, որովհետև ոչ դատավոր անդամներից 5-ից 4-ի կողմ քվեարկության պարագայում ցանկացած դատավորի նկատմամբ հարուցվելու է կարգապահական վարույթ:
Շատ մասնագետներ պնդում են, որ ճիշտ կլինի, օրինակ, հարուցման շեմը լինի 6 կամ ավելի, իսկ որևէ դատավորի հարցը ԲԴԽ ուղարկելու շեմը՝ օրինակ ոչ թե 6, ինչպես նախագծում է, այլ գոնե 8։
Սա ակնհայտ միջամտություն է դատավորների անկախությանը և այդ համայնքի աշխատանքներին»:
Մանրամասները՝ թերթի համարում:

Ոստիկանները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ)
9910:42
«Երկրագնդի վրա գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
9309:42
Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը. «Ժողովուրդ»
9609:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
9608:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
143Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
156Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
151Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
263Երեկ, 22:01