ՔՊ-ն խախտում է «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքը բացառելու «ոսկե կանոնը». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հեղափոխության «ոսկե կանոնը» այն է՝ «բացառել խնամի-ծանոթ-բարեկամով աշխատանքի տեղավորելու գործընթացը», սակայն այն խախտվել է վաղուց, երբ, օրինակ, ընտանիքով աշխատում են իշխանական շրջանակներում։
Խոսքը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրությունների ժամանակ «կյանք ու մահի» կռիվ տված պատգամավոր Ալխաս Ղազարյանի մասին է։
Պաշտոնական փաստաթղթերից պարզեցինք, որ ՔՊ-ական պատգամավորի եղբայրը՝ Դավիթ Ղազարյանը, աշխատում է Վարչապետի աշխատակազմում և համակարգում է վերջինիս արարողակարգային հարցերը։
Համաձայն Ալխաս Ղազարյանի հայտարարագրի՝ նրա եղբայրը՝ Դավիթ Աղաբեկի Ղազարյանը, ԱՁ-ի տնօրեն է։
Հետաքրքիրն այն է, որ պատգամավորը հայտարարագրել է 13 անշարժ գույք, սակայն եղբայրը չի հայտարարագրել ո՛չ անշարժ, ո՛չ շարժական գույք։
Դավիթ Ղազարյանի 2024 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն՝ նրա բանկային հաշիվների մնացորդները նվազել են տարեսկզբի նկատմամբ՝ 187 հազար դրամից դառնալով 78 հազար դրամ։
Կանխիկ դրամական միջոցները ավելացել են՝ 620 հազար դրամից դառնալով 1 մլն 125 հազար դրամ։
Ալխաս Ղազարյանի եղբայրը՝ որպես ԱՁ տնօրեն, եկամուտ չի ստացել, սակայն Վարչապետի աշխատակազմից որպես աշխատանքի վարձատրություն ստացել է 3 մլն 180 հազար դրամ։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 125 հազար դրամ։
Նշենք, որ Ալխաս Ղազարյանի տարեկան եկամուտները կազմել են 13 մլն 70 հազար դրամ»:

Ոստիկանները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ)
9910:42
«Երկրագնդի վրա գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
9309:42
Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը. «Ժողովուրդ»
9609:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
9608:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
143Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
156Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
151Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
263Երեկ, 22:01