Չորեքշաբթի, 21 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   -2 °C

Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին

Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին
92
Այսօր, 09:24

Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը հայտնում է․ «Հունվարի 21-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:
Մեղրու լեռնանցքը, Վանաձոր-Դիլիջան, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տրանսպորտային միջոցների համար։
Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է։
Ապարանի, Արագածի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»։