«Եկեղեցիները ծայրահեղ, բացառիկ դեպքերում միայն պետք է վաճառել». Թագուհի Ղազարյան
![]() 73 Երեքշաբթի, 20 հունվարի, 2026 թ., 22:00 Երեկ ԱԺ-ն քննարկում էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Թագուհի Ղազարյանի նախագիծը, որով առաջարկվում է փոփոխել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքի 37-րդ հոդվածը: Ըստ այդմ՝ հուշարձանների պետական ցանկերում ներառված պաշտամունքային կառույցները հնարավոր կլինի ցանկացած երրորդ անձի հատուցմամբ կամ անհատույց օտարել բացառապես Կառավարության համաձայնության դեպքում: Գործադիրը կարող է չտալ այդ համաձայնությունը կամ մերժել սեփականության այդպիսի փոփոխությունը, եթե առկա է տվյալ գույքը ոչ հանրօգուտ կամ ոչ իր նպատակային նշանակությամբ օգտագործելու ռիսկ կամ գործարքի պայմանները հակասում են հանրության շահերին կամ սահմանված ծանուցմանը կից ներկայացված փաստաթղթերը կեղծ են կամ խեղաթյուրված: Թագուհի Ղազարյանի խոսքով նախաձեռնությունը միտված է հուշարձանների պահպանության ոլորտում ավելի ամրապնդելու ինստիտուցոնալ մեխանիզմները, այս մասին հայտնում է ԱԺ կայքը: Այսօր՝ հունվարի 20-ին շարունակվել է նախագծի քննարկումը: Ելույթ է ունեցել Թագուհի Ղազարյանը, ով մասնավորապես ասել է. «Մենք առաջարկում ենք՝ Հայաստանում գտնվող եկեղեցիները, որոնք Առաքելական եկեղեցիներ են, պետք է պատկանեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն և ծայրահեղ, բացառիկ դեպքերում միայն պետք է հնարավորություն լինի դրանք վաճառել կամ օտարել, այն էլ եթե հիմնավորվի դրա հանրային անհրաժեշտությունը, և Կառավարությունը համաձայնություն տա... Հույս ունեմ՝ դահլիճում բոլորը մտածում են, որ եկեղեցիները պետք է մնան եկեղեցու մոտ»: |

«Ուշադրություն. նորից ալիք է սկսվել»․ Սամվել Մարտիրոսյան
316:12
«Ձեր որդին թքեց քաղաքացու վրա և անպատիժ մնաց»․ լրագրողը՝ Ալեն Սիմոնյանի մորը (տեսանյութ)
4316:06
«Քաղաքացիներն են փոսալցման աշխատանքներ տանում»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
5515:42
«Ձեր մեղավորությունը կամ թերացումն ընդունո՞ւմ եք Վոլոդյա Գրիգորյանի սպանության հետ կապված»․ լրագրողը՝ Արփինե Սարգսյանին (տեսանյութ)
8915:18
«Այսպե՞ս է երկիրը պատրաստվում ընտրություններին»․ Վահե Հովհաննիսյան
9815:12
«Ինչո՞ւ չեք խոսում մեզնից խլած, ոչնչացրած ունեցվածքի մասին»․ Տիգրան Պետրոսյան
9414:36
«Առաջիկայում սպասեք տիկտոկախառը ճղճիմության պրեզենտացիայի»․ Արմեն Հովասափյան
9214:30
«Մենք սրան սպասում էինք․ շատ են ուշացել»․ Հովհաննես աբեղա Թորգոմյան (տեսանյութ)
13514:00
