«Որտեղ կա Շարլ Միշելը, այնտեղ կա նաև Ադրբեջանի ձեռքը»․ Էդմոն Մարուքյան
![]() 222 Չորեքշաբթի, 21 հունվարի, 2026 թ., 10:54 ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանի թելեգրամյան գրառումը․ «Հայկական համացանցը ցնցվեց, երբ հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակը՝ ի նշանավորումն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման։ Երեկ պարզվեց նաև, թե ով է կանգնած այդ հիմնադրամի հետևում։ Եվ ահա Հայաստան ժամանած մրցանակի հանձնաժողովի անդամներից էր նաև մեր ժողովրդին քաջ հայտնի՝ Շարլ Միշելը, որի հանձնառությամբ Լեռնային Ղարաբաղում պետք է ապրեին, ըստ իր ձևակերպման, «էթնիկ» հայերը՝ միջազգային մեխանիզմներով ապահովված անվտանգության և իրավունքների ներքո։ Եթե Շարլ Միշելի տեսլականն էթնիկ զտված և հայաթափված Արցախն էր, ապա անհրաժեշտ էր հենց սկզբից դրա մասին անկեղծ հայտարարել ու դրա դիմաց մրցանակ առաջարկել։ Իմ հիշողություններում Շարլ Միշելը տպավորվել է հատկապես նրանով, որ 2023 թվականի օգոստոսի 31-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումից ընդամենը 12 օր անց Հայաստանը ենթարկվեց ադրբեջանական մասշտաբային հարձակման․ ՀՀ ինքնիշխան տարածքները օկուպացվեցին և մնում են այդպես մինչև այսօր, հայ կին զինծառայողն անդամահատվեց, հայ անզեն ռազմագերիները գնդակահարվեցին դիրքում, և չեղավ ոչ մի միջազգային հայց, ոչ մի հետաքննություն, ոչ մի դատապարտում՝ զրո հետևանք։ Մեր ժողովուրդը չպետք է խաբվի այս մրցանակի շուրջ կառուցված քարոզչությամբ։ Ընդհակառակը՝ անհրաժեշտ է հստակ գիտակցել, որ որտեղ կա Շարլ Միշելը, այնտեղ կա նաև Ադրբեջանի ձեռքը, քանի որ նա չի ներկայացնում արդարությունը, մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը և ԵՄ-ի կողմից ներկայացվող արժեքները։ Միշելը Ալիևի հերթական թշվառ լոբիստն է, և այս մրցանակը նա բերել է Փաշինյանին՝ ի աջակցություն առաջիկա Աժ ընտրություններին, որպեսզի մեր ժողովուրդը խաբվի և վերընտրի մրցանակակրին»։ Աղբյուրը` Էդմոն Մարուքյան |

«Դավիթը լավ չէր»․ Լուսինե Մարտիրոսյան
4709:36
Գևորգ Սուջյանի բիզնեսը՝ ՔՊ-ի սրտիկներով. «Հրապարակ»
10809:12
Ռոմանոս Պետրոսյանը 19-ամյա օգնական է ընդունել. «Հրապարակ»
8709:00
«Եթե Դավիթի հետ մի բան պատահի, պատասխանատվությունը կրում են սույն տիկնայք»․ ժաննա Ալեքսանյան
13504:06
«Առնվազն 300.000 քվե սև կապիտալի տերերին է գնալու»․ Լևոն Բարսեղյան
21502:06
ԱՄՆ-ում բռնարարք կամ գողություն կատարելը իրավական հետևանքներից զատ կհանգեցնի վիզայի հետկանչի
14901:24
Վրաստանում ուժի մեջ մտավ ԱՄՆ վիզա ստանալու համար դրամական երաշխիքը
15100:02
«Մոտ 7 միլիոն իրանցիներ պատրաստ են զենք վերցնել և պաշտպանել իրենց երկիրը»․ Ղալիբաֆ
369Երեկ, 20:12
