«Եթե ունեք նման փաստաթուղթ, ինչո՞ւ չեք հրապարակում»․ Արեգ Սավգուլյան

Պատմաբան Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը, որը հիմա բնակվում է ՌԴ-ում, ուշագրավ հայտարարությունով է հանդես եկել։ Նա մասնավորապես հայտնում է, որ իր ձեռքի տակ կա փաստաթուղթ, որը փաստում է, որ ՆՓ-ն և ուրիշներ հանդիսանում են օտարերկրյա գործակալ, ավելին՝ այդ փաստաթղթի տակ կա հենց Փաշինյան Նիկոլի ստորագրությունը։
Արշակ Կարապետյանը նախագահ Սերժ Սարգսյանի օրոք զբաղեցրել է ԳՇ-ի հետախուզության վարչության պետի պաշտոնը, իսկ Նիկոլի օրոք՝ ՊՆ նախարարի և վարչապետի խորհրդականի պաշտոնները։
Ես, որպես կանոն, թերահավատորեն եմ վերաբերում այն անձանց, որոնք հայտարարում են, որ իրենք ունեն գաղտնի փաստաթուղթ կամ հույժ կարևոր գաղտնիք, բայց դրա մասին ոչինչ չեն ասում։ Եթե ունեք նման փաստաթուղթ՝ ինչո՞ւ չեք հրապարակում, եթե ուզում եք ինտրիգը մեծացնել, այն արդեն տրամաբանության շրջանակներից դուրս է։ Այլապես ձեր կեցվաժքից առևտրի հոտ է գալիս, այն է «խելոք մնացեք թե չէ բերանս կբացեմ» կամ «իմ մասով հարուցված քրեական գործը կարճեք»։
Հ.Գ. Սերժ Սարգսյանն էլ խոստացավ Նիկոլի մասով բան հրապարակել, բայց հետո խուսանավեց։ Անկեղծանալու ժամանակն է, թե չէ օրակարգում Սյունիքի և Սևանի հարցն են դրել»։

Ոստիկանները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ)
9910:42
«Երկրագնդի վրա գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
9309:42
Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը. «Ժողովուրդ»
9609:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
9608:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
143Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
156Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
151Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
263Երեկ, 22:01