«Ժողովրդի մի մասը վախենում է խոսել»․ Սևակ Հակոբյան

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Հատկապես հեղափոխություն կոչվածից հետո՝ մինչև էս վերջերս, երբ քննադատում էինք Նիկոլի իշխանության սխալները, ՔՊ-ականները, աջակիցները, ֆեյքերն անպայման արձագանքում էին՝ բա նախկինների ժամանակ ռիսկ կանեի՞ք խոսել, ձեզ սենց կանեին, նենց կանեին․․․ Վերջին տարիներին ամեն խոսքի, գրառման, քայլի համար բանտերը ուղղակի լցվում են քաղբատարկյալներով, և նիկոլականներն այլևս չեն ասում՝ բա նախկինների ժամանակ․․․ Փոխարենը ժողովրդի մի մասն արդեն շատ զգուշավոր է, վախենում է խոսել, լրագրողների անգամ սովորական հարցերին վախենում է պատասխանել․ տեսանյութում մոտ մեկ տասնյակ օրինակ եմ բերել հազարավորներից։
Բռնապետությունը չի սկսվում միանգամից, սկսվում է մանրուքներից․ մեկ մի քիչ արտանություն են տալիս որոշներին, ժողովրդին՝ մի քիչ ավելի սահմանափակում, մեկ՝ մի քիչ բացառիկ կարգավիճակ՝ որոշներին, մեկ՝ պարտադրված հարգանք՝ որոշների նկատմամբ։ Հետո դա դառնում է պարտադիր, նորմ, հետո՝ օրենքից վեր։ Հետո՝ պահանջ։ Հետո՝ վախ։ Եվ վերջում շատերը լռում են։ Լռում են ոչ թե նրա համար, որ համաձայն են։ Այլ որովհետև անվտանգ չէ խոսելը։
Իսկ վախը բերել է խորը ատելության»։

Ոստիկանները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ)
9910:42
«Երկրագնդի վրա գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
9309:42
Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը. «Ժողովուրդ»
9609:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
9608:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
143Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
156Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
151Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
263Երեկ, 22:01