«Կոչ ենք անում չեղարկել արտերկրում Եպիսկոպոսաց ժողով գումարելու որոշումը»․ «Բարենորոգման խորհուրդ»
![]() 276 Չորեքշաբթի, 21 հունվարի, 2026 թ., 13:24 Նիկոլ Փաշինյանի օրակարգին աջակցող հոգևորականների հայտարարությունը. «Մայր Աթոռ Սբ․ Էջմիածնից եպիսկոպոսներին «հրավեր» է ուղարկվել՝ մասնակցելու 2026թ․ փետրվար 16-19-ին Ասվտրիայի Սանկտ Փյոլթեն քաղաքում գումարվելիք Հայ Եկեղեցու եպիսկոպոսաց ժողովին։ Նշվում է, որ ժողով հրավիրելու որոշումը կայացվել է տարվույս հունվար 13-ին գումարված Գերագույն հոգևոր խորհրդի կողմից։ Եպիսկոպոսաց ժողովին նախատեսվում է քննել Հայ Եկեղեցու շուրջ «վերջին զարգացումները» և «ներեկեղեցական կյանքին առնչվող հարցեր»։ Այս խնդրահարույց գրությանն ի պատասխան հայտնում ենք․ Այսօրվա Գերագույն հոգևոր խորհուրդն անվավեր կառույց է, քանզի այն ընտրվել էր 2017թ․ եկեղեցական ներկայացուցչական ժողովի կողմից չորս տարի ժամկետով, որի գործունեությունն ավարտվել է 2021թ․։ Դրանից հետո անդամների հեռացումներն ու լրացումները կատարվել են Ամենայն Հայոց կաթողիկոսի գահը զբաղեցնող անձի կամայականությամբ։ Ուստի այդ Գերագույն հոգևոր խորհրդի որոշումները կանոնական չեն։ Ուստի խորհրդի կողմից ԿՈՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ․ ա․ չեղարկել արտերկրում Եպիսկոպոսաց ժողով գումարելու՝ երկպառակություն սերմանող այս որոշումը, բ․ իրատեսական ճանապարհներ գտնել վերջ տալու կործանարար առճակատմանը եկեղեցու վերնախավի և պետության միջև, գ․ համատեղելու բոլոր ուժերն ու կարողությունները Հայ Եկեղեցու վաղուց սպասված բարենորոգումը կյանքի կոչելու համար, դ․ բոլոր եպիսկոպոս հայրերին՝ հրաժարվել մասնակցել այս արկածախնդրությանը, որը խախտում է թե՛ Սբ․ Էջմիածնի նվիրապետության դարավոր ավանդությունը և թե՛ անսասան միաբանության սրբազան ուխտը, ե․ չտրվել բարոյահոգեբանական ճնշումների, չենթարկվել Մայր Աթոռի վերնախավում դեռևս գործող ապազգային, օտար ուժերին ծառայող, Հայ Եկեղեցին պառակտող և հակապետական խմբակի սադրանքներին, զ․ հետևել դարերի ընթացքում հաստատված կանոնական կարգին՝ հավատարիմ մնալով Հայաստանյայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու առաքելությանը և ճշմարտության ու լույսի որդիները լինելու Հիսուս Քրիստոսի պատգամին։ Այս ամենի պատճառն առանց հստակ կանոնադրության, կանոնական սկզբունքներից դուրս միահեծան և սխալ կառավարման, տևապես բարեփոխումներից հրաժարվելու և ճշմարտության ձայները լռեցնելու արդյունք է։ Այլ տեղ մեղավորներ մի՛ փնտրեք։ «Եվ Իմ անվան համար բոլորից պիտի ատվեք, բայց ով մինչև վերջ համբերի, նա կփրկվի» Մարկոս ԺԳ։13»։ Աղբյուրը` «Բարենորոգման խորհուրդ» |

«Մենք սրան սպասում էինք․ շատ են ուշացել»․ Հովհաննես աբեղա Թորգոմյան (տեսանյութ)
5714:00
«Վարույթը նախաձեռնվել է դեռևս 4 ամիս առաջ․ հիմա են խուզարկում»․ Էրիկ Ալեքսանյան (տեսանյութ)
9413:36
«Մտավախություն չունե՞ք, որ հնարավոր է մի օր էլ ձեզ մեղադրանք առաջադրվի»․ լրագրողը՝ Արփինե Սարգսյանին (տեսանյութ)
12612:54
«Խուզարկումներ են կատարվել տնօրենի և փոխտնօրենների սենյակներում, առգրավվել են համակարգիչներ»․ Սյուզի Բադոյան (տեսանյութ)
11812:42
«Խոշտանգման դեպքերը համակարգում բացառիկ են և արձագանք են ունենում»․ Արփինե Սարգսյան (տեսանյութ)
12812:18
«Սա ոչ մի կապ չունի իրավունքի գերակայության ու օրինականության հետ»․ Ռուբեն Մելիքյան
12012:06
«Մենք պետք է Թուրքիայի ու Ադրբեջանի ժողովուրդների հետ ընդհանուր շահեր որոնենք»․ Դանիել Իոաննիսյան
14711:54
ՔԿ-ն՝ Արմեն Չարչյանի աշխատասենյակում խուզարկության մասին
13711:24
