«Խորապես ափսոսում և ցավ եմ ապրում իմ երեկվա հայտարարության համար»․ Տեր Արտաշես Հակոբյան

Տեր Արտաշես Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ես՝ Մասյացոտնի թեմի Ոսկետափի Սուրբ Սահակ-Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանս, խորապես ափսոսում և ցավ եմ ապրում իմ երեկվա հայտարարության համար, որը հետևանք էր արտաքին ազդեցությամբ մոլորության, իրականությունը ճիշտ չգնահատելու և հոգեկան լարվածության։ Այդ հայտարարությունը չի արտահայտում իմ իրական միտքն ու համոզումները։ Ես վերահաստատում եմ Մասյացոտն թեմի հոգևորականներիս 17.01.2026թ. հայտարարությունը։
Իմ ծուխի սիրելի անդամներ։
Իմ ողջ ծառայության ընթացքում ես փորձել եմ հավատարմորեն ծառայել ձեզնից յուրաքանչյուրին՝ պահպանելով Սուրբ Եկեղեցու կարգը, և նույն պատրաստակամությամբ ու պատասխանատվությամբ այսուհետ ևս շարունակելու եմ իմ սպասավորությունը։
Խոնարհաբար հայցում եմ ամենքիդ ներողամտությունը և խնդրում եմ՝ հիշել ինձ ձեր աղոթքներում։
«Հիմա պիտի ուրախանանք և ցնծանք, որովհետև քո այս եղբայրը մեռած էր՝ կենդանացավ, կորած էր՝ գտնվեց» (Ղուկաս 15։32)»։

«Առաջին ալիքը դարձել է հակամարդկային բարքերի որջ»․ Արա Պողոսյան
5309:24
«Սեպտեմբերի 27-ին իմ համերգի ցուցադրումը համարում եմ՝ արդարացում չունեցող կոպիտ սխալ»․ Թաթա Սիմոնյան
6408:54
Օդի ջերմաստիճանը կնվազի (լուսանկար)
7907:12
«Հարցը մի օր անպայման կրկին բացվելու է». Գարեգին Խումարյան
12502:12
««Հանրային հեռուստաընկերության» ցինիզմի աստիճանը դժվար է պատկերացնել». Ռոբերտ Բարսեղյան
11002:06
«Ցավը, որ հիմա զգում եք, աշխարհի պես հին է». Արթուր Դանիելյան
12601:06
Թումանյան համայնքում ՔՊ թեկնածուն ստացել է ձայների 95.1%-ը
12101:00
Նեթանյահուն ցանկանում է մեղադրանքներ ներկայացնել Էրդողանի դեմ Միջազգային քրեական դատարանում
26000:42