Կիսակառույցը, որում տեղի է ունեցել ողբերգական դեպքը, պատկանում է գործարար Նարեկ Նալբանդյանին

«Արմլուր»-ի տեղեկությունների համաձայն, հունվարի 20-ին Ծովազարդ գյուղի վարչական տարածքում Սևանա լճի ափին գտնվող կիսակառույց շինությունը, որտեղից 2 քաղաքացի վայր են ընկել, և նրանցից մեկը մահացել էր, պատկանում է իշխանությունների «սրտի» գործարար Նարեկ Նալբանդյանին։
Արդյոք շինհրապարակում պահպանվել են անվտանգության կանոնները և առհասարակ դեպքով կա քրեական վարույթ, թե ոչ։ Ի պատասխան՝ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ի դեպ, ավելի վաղ «Հետք»-ը հրապարակել էր, որ իշխանափոխությունից հետո հայտնի դարձած գործարար Նարեկ Նալբանդյանը շուկայականից բազմապատիկ էժան գնով տիրացել է գործարար Փայլակ Հայրապետյանի գույքին։ Կասկածելի գործարքներով խնդրահարույց գույքը ձեռք բերած գործարար Նարեկ Նալբանդյանը դարձել է քրեական գործով անցնող ևս մեկ խոշոր գույքի սեփականատեր։
«Հետքը» պարզել է, որ Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել Սևանի «Հայրապետ» հյուրանոցային համալիրն ու հարևանությամբ գտնվող երկու այլ գույք։ 2021 թ-ին տեղի ունեցած գործարքի մանրամասներից հայտնի է դառնում, որ 6 միլիոն դոլար գնահատված հյուրանոցը գործարարը ձեռք է բերել 18 անգամ ցածր գնով՝ 360 հազար դոլարով։ Այս ամենը տեղի է ունեցել քրեական գործի առկայության պայմաններում։
Նարեկ Նալբանդյանը հանրությանը հայտնի դարձավ, երբ արտոնյալ պայմաններով ձեռք բերեց նախկին պաշտոնյայից պետությանը վերադարձված Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը, իսկ գործարարի կինը գնեց վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ քրեական գործով անցնող Մոնումենտի առանձնատունը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Մուրացան փողոցից 15-ամյա տղա է տեղափոխվել հիվանդանոց. նոր մանրամասներ զինված միջադեպից (տեսանյութ)
10500:12
«Միջադեպ՝ Մուրացանի փողոցում․ դի է հայտնաբերվել»․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում
94Երեկ, 23:24
Կրակոցներ՝ Երևանում․ կա զոհ
117Երեկ, 22:48
Արմավիրում 36-ամյա վարորդը բախվել է գազատար խողովակներին, վրաերթի ենթարկել 11-ամյա հետիոտնի
100Երեկ, 22:12
Մոսկվայում որդին սպանել է հորը
288Երեկ, 16:41
Թոխմախի գերեզմանատանը հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
174Երեկ, 15:42
5 մագնիտուդով երկրաշարժ՝ Թուրքիայում
379Երեկ, 10:40
ԱԹՍ-ն հարվածել է ՌԴ Տամբովի մարզում գտնվող Wildberries-ի պահեստին․ կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)
601Երեկ, 09:58