«Միակ արձանագրված դեպքը, որտեղ Միքայել Մինասյանը որևէ մեկին գումար է տվել, դուք եք». «Ի՞նչ եք դուրս տալիս». վեճ Աննա Գրիգորյանի ու Նիկոլ Փաշինյանի միջև

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն անդրադաձավ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ընդդիմադիր խմբակցությունում կա ավանդույթ՝ ծրարով գումար ստանալու, մինչդեռ իրենք «Միքայել Մինասյան չունեն ու չեն ունենալու»։
«Մինչև այս պահը միակ արձանագրված դեպքը, որտեղ Միքայել Մինասյանը որևէ մեկին գումար է տվել, ցավոք՝ դուք եք։ Դա ես պետք է արձանագրեմ, իսկ եթե կարողանաք ապացուցել, որ ես, իմ գործընկերները երբևէ իրենց կյանքում 10 դրամ ծրարով ստացել ենք՝ ես հենց հիմա մանդատս դնում եմ»,- ասաց Գրիգորյանը։
Իր պատասխանում Փաշինյանը ասաց, թե թող իրենց ընտրողներին ցույց տան, թե ինչ են արել իրենց պարգևավճարները: «Ես ասացի, որ վերադարձրած թալանի 0,000001%-ը մենք դրել ենք պետական ինստիտուտի ամրապնդման վրա: 2018-ից հակակոռուպցիոն պայքարը եղել է մեր առաջնահերթությունը: Այս որոշման արդյունքում ՀՀ-ում կոռոպցիայի մակարդակը ձգտելու է զրոյի: Մենք սրանով ուժեղացնում ենք աղքատության վերացմամբ զբաղվող համակարգի աշխատանքը: Սա ներդրում է երկրում աղքատությունը վերացնելուն ուղղությամբ… Ու ընդհանրապես, այդ ի՞նչ եք դուրս տալիս՝ ի՞նչ է նշանակում, թե ապացուցված դեպք կա, որ Միշիկը ինձ ծրարով գումար է տվել… Միշիկն էլ է գլուխը պատով տվել, ասողն էլ է պատով տվել»,- հունից դուրս եկավ վարչապետը։

Ոստիկանները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ)
8910:42
«Երկրագնդի վրա գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
8409:42
Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը. «Ժողովուրդ»
8909:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8908:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
141Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
154Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
149Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
258Երեկ, 22:01