«Ում պարտքը տասնապատկվում է, նրանց բարեկեցությունն ավելանում է». Նիկոլ Փաշինյան
![]() 245 Չորեքշաբթի, 21 հունվարի, 2026 թ., 20:42 «Մենք մի երկրի քաղաքացիների ներկայացուցիչներն ենք, որտեղ ամեն հինգերորդը աղքատ է, որտեղ դեռևս կան ծայրահեղ աղքատ մարդիկ, խոսվում է նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին, բայց գներն այնքան են աճել, գնաճը այնպիսին է, որ մոտ 6000, 7000 դրամով գնաճը ավելի է, քան նվազագույն աշխատավարձը։ Էլ չեմ ասում, որ դուք 8 միլիարդով պետական պարտքն ավելացրած կառավարություն եք, մեր թոռների ուսերին դրած պարտքով պարգևավճար տալն իսկապես սոցիալական անարդարություն է»,- ԱԺ-ում իր խոսքի մեջ դիմելով Կառավարության ղեկավարին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։ Հարցին Փաշինյանը պատասխանեց. «ՀՀ-ում 53 հազար ընտանիք ձեռք է բերել հիփոթեքային վարկով բնակարան: Բոլոր այդ ընտանիքների պարտքը տասնապատկվել է, բայց դրա արդյունքում այդ ընտանիքների բարեկեցությունը ոչ թե նվազել է, այլ աճել: Եկեք գնանք ցանկացած քաղաքացու գործը նայենք, իրեն հարցնենք. իր պարտքը տասնապատկվել է, բա այդ մարդկանց ընտանիքները ինչո՞ւ չեն «հրաժարական» տալիս, իրենք իրենց ընտանիքի դե՞մ են գործել: Բոլոր նրանք, ովքեր վարկով տուն են ձեռք բերել, իրենց եկամուտները աճել են: Իրենք գիտեն, որ իրենց՝ տուն ձեռք բերելը իրենց հասանելի է: Բայց իրենք իրենց 40 տարվա ծախսը չեն ուզում անել միանգամից, անում են կտոր-կտոր: Ժամանակակից տնտեսական կարգի մեջ դա կարևոր և անբաժանելի բան է»: |

«Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ այս գործողություններն անհիմն են և կրում են քաղաքական բնույթ»․ Մայր Աթոռ
8821:24
«ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության տոմսեր ունեցող անձինք ԱՄՆ վիզայի համար կարող են դիմել արտահերթ»․ ԱՄՆ դեսպանատուն
11220:06
«Տեառնընդառաջի խորհուրդը Աստծուն մոտենալու և Նրա ներկայությունն ապրելու մեջ է»․ Մայր Աթոռ
12717:42
Բարձրաստիճան հոգևորականները՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին (տեսանյութ)
11515:30
«Ղազախստանը գեղասահքից ոսկե մեդալ է վերցնում, իսկ մեր մոտ դեռ աղը ասֆալտ է ուտում»․ Բաբկեն Պիպոյան
14413:18
«Բոլոր լրագրողներդ պետք է ՔՊ ընտրեք, լուրջ եմ ասում»․ Ալեն Սիմոնյան
14913:12
Իրավիճակը ՀՀ ճանապարհներին ու Լարսում
14610:12
ՔՊ-ական պատգամավորի երեխային հոգևորականը հրաժարվել է մկրտել․ «Հրապարակ»
16109:18
