ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը 300 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել
![]() 240 Հինգշաբթի, 22 հունվարի, 2026 թ., 10:24 «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՊԵԿ նախկին նախագահ, տնային կալանքի տակ գտնվող Վարդան Հարությունյանը 300 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։ Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել վարչական վերահսկողությունն ու բացակայելու արգելքը։ «Վարդան Հարությունյանը կալանավորվել էր 2025 թվականի օգոստոսի 8-ին, իսկ հոկտեմբերին կալանքը երկարաձգվել էր մեկ ամսով։ Նոյեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ նա բանտից տեղափոխվել է տուն և տնային կալանքի տակ է։ Արդյունքում տնային կալանքից ևս ազատվեց։ Վարդան Հարությունյանը մեղադրվում է ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման մեջ, մինչդեռ մեղադրանքի հիմքում դրված հանգամանքներով քննություն արդեն իրականացվել է դեռևս յոթ տարի առաջ և հերքվել։ Մասնավորապես, քրեական գործը վերաբերում է «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերությանը, սակայն այս ընկերության հետ առնչության վերաբերյալ քրեական գործով 2018 թվականին քննություն է իրականացվել, և վարույթը կարճվել էր։ Վարդան Հարությունյանի պաշտպանական խումբը հայտարարել էր, որ կալանքի ակնհայտ անհամաչափ և ոչ իրավաչափ կիրառման վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին հասցեագրված գանգատն արդեն իսկ մշակվել է և օրերս մուտքագրվելու է Եվրոպական դատարան։ Իսկ իրականում այս ամենը սարքվել է, քանի որ նա Սամվել Կարապետյանի ընկերն է, և քաղաքականապես դա արդեն վտանգավոր է»,- գրում է լրատվամիջոցը։
|

«Ինձ վաղուց չի զարմացնում կլյուչնիկի քամելեոնական «տաղանդը»»․ Լիզա Ճաղարյան
3910:36
ՔՊ ընտրական ցուցակի հաստատման առաջին փուլի քվեարկությունը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6110:24
«Իտալական 1.4 միլիոնանոց ժակետը հագին՝ մե՞զ է խոտի տեղ դնում, թե՞ քննիչներին»․ Սյուզի Բադոյան
11110:12
«Խուզարկում են Արմեն Չարչյանի աշխատասենյակը»․ Էրիկ Ալեքսանյան
8310:06
«Հրաժարական տվեք ձեր պաշտոններից և քննադատեք ում ուզում եք»․ Թաթուլ Հակոբյան
11109:36
Հարժիսի ճանապարհին սաստիկ բուք է (տեսանյութ)
11609:18
Սպասվում է մերկասառույց, առանց տեղումների եղանակ (լուսանկար)
11807:24
«Նուբար Աֆեյանի՞ն էլ եք հռչակելու ռսի շպիոն». Գոռ Մադոյան
21701:06
