«Ոչ մի բռնաճնշում չի կարող շեղել մեզ մեր ընթացքից»․ Դավիթ Համբարձումյան

Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի հայրենակիցներ, հարգելի ընկերներ,
Նախ և առաջ, ուզում եմ երախտիքի անկեղծ խոսքերս հղել ձեզ բոլորիդ։ Մեր երկիրը դժվար օրեր է ապրում, բազում մարտահրավերների դիմակայում։ Այդ իրողության պայմաններում միայն միասնականությամբ ու հաստատակամությամբ կարող ենք հաղթանակներ և դրական արդյունք ունենալ, ինչում ևս մեկ անգամ համոզվեցի երեք օր առաջ։ Չլիներ ձեր աջակցությունը, չլիներ ձեր պայքարը՝ չէր լինի նաև իմ այս փոքրիկ ձեռքբերումը, որի շնորհիվ կրկին կարող եմ ազատ խոսքով հանդես գալ։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր վճռականության և նվիրումի համար և ասել, որ մեր պայքարը դեռ բազում՝ մեծ ու փոքր հաղթանակներով է զարդարվելու։
Ոչ մի կալանք, ոչ մի բռնաճնշում և ոչ մի նիկոլ չի կարող շեղել մեզ մեր ընթացքից։ Այո, մենք գիտեինք, որ ուղին, որով միասին որոշել ենք ընթանալ, հեշտ չէ։ Բայց այդ զրկանքներն ավելի քան իմաստալից են։ Ավելին ասեմ՝ առանց այդ զրկանքների որևէ արդյունք չէինք կարող ունենալ։ Դրանք այն դժվարություններն են, որոնք պետք է հաղթահարվեն, որպեսզի ունենանք մեր երազանքի Հայրենիքը՝ ուժեղ և պատվարժան Հայաստանը։
Կրկին շնորհակալություն բոլորիդ աջակցության և սատարումի համար։
Առա՛ջ, դեպի հաղթանակած Հայաստան»։

Ոստիկանները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ)
8910:42
«Երկրագնդի վրա գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
8409:42
Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը. «Ժողովուրդ»
8909:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8908:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
141Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
154Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
149Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
258Երեկ, 22:01