«Փաշինյանը ծախու լրագրող է եղել․ լավ կլինի շորթման ենթարկվածներն այդ մասին խոսեն»․ Հայկ Մամիջանյան
![]() 385 Հինգշաբթի, 22 հունվարի, 2026 թ., 13:12 «Ինձ համար շատ ծիծաղելի էր Փաշինյանի երեկվա ասածը։ Մարդը, որ իր երգերի տակի քոմենթներին անձամբ պատասխանում է, կարևորագույն հայտարարություններից մեկի մասին երե՞կ իմացավ։ Երեկվա ասածը հերքում չէր, աբսուրդ էր»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա այն հայտարարությանը, թե ընդդիմադիր խմբակցությունում կա ավանդույթ՝ ծրարով գումար ստանալու։ «Մինասյանի այդ հայտարարության նպատակը ոչ թե այն էր, որ տարբեր շրջանակներ իրենց էժանագին թելեգրամներով փորձեն դրանով թիրախավորել Մինասյանին կամ Հանրապետականին, դա արվում էր, որ իրենց մասին ստեր չգրելու, իրենց ընտանիք չմտնելու համար Փաշինյանին մնացած փող տվողներն էլ դրա մասին խոսեն, իսկ այդպիսիք շատ-շատ են։ Դեռ ուշ չէ, բոլոր այն մարդիկ ովքեր այս կամ այն պատճառով ենթարկվել են այդ պրոցեսներին, իսկ դա շորթման տեսակ է, ովքեր իրենց հայտարությումբ կարող են վերահաստատել, որ Փաշինյանը սովորական ծախու լրագրող է եղել՝ լավ կլինի, որ դրա մասին խոսեն»,- հավելեց Մամիջանյանը։ |

Հարժիսի ճանապարհին սաստիկ բուք է (տեսանյութ)
5009:18
Սպասվում է մերկասառույց, առանց տեղումների եղանակ (լուսանկար)
9907:24
«Նուբար Աֆեյանի՞ն էլ եք հռչակելու ռսի շպիոն». Գոռ Մադոյան
21301:06
ԱՄՆ-ն վենեսուելական նավթ է վաճառել Չինաստանին
50700:18
100000 դոլար մրցանակ՝ Նյու Յորքի Սեպտեմբերի 11-ի հուշահամալիրից ոգեշնչված կտավին
42800:01
«Կիրառվել է սովորական տեխնիկական ա՞ղ, թե՞ ավելի ագրեսիվ նյութեր». Վահան Ավագյան (լուսանկար, տեսանյութ)
189Երեկ, 23:24
«AzTV-ն մոնտաժել է Ջեյ Դի Վենսի կատակը Մեհրիբան Ալիևայի մասին». Տաթևիկ Հայրապետյան
395Երեկ, 22:48
Վալերիյ Օսիպյանին և Ռոբերտ Մելքոնյանին մեղադրանքներ են ներկայացվել
207Երեկ, 22:24
