«Ընդամենը մեկուկես ամիս անց Փաշինյանը խախտեց սեփական «ուխտը»»․ Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը. «Փաստը, որ սուտն ու մանիպուլյացիան իշխող վարչախմբի գործելաոճի հիմնական առանցքն են, ապացուցվել է հարյուրավոր անգամներ։ Սեփական խոսքից հրաժարվելն ու արված հայտարարությունից «կռուտիտ» լինելը Փաշինյանի և նրա թիմի հիմնական խաղաթուղթն է։
2025 թվականի դեկտեմբերի 2-ին հայտնի դարձավ, որ ՔՊ-ն էթիկայի կանոնագիրք է ստեղծում՝ սեփական վարքը կառավարելու և գործողությունները կանոնակարգելու նպատակով։ Այդ կանոնագրքում ասվում է․ ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որպես կառավարող ուժ, հատուկ պատասխանատվություն է զգում երկրում քաղաքական միջավայրի, մթնոլորտի, կուլտուրայի զարգացման գործում։ Նաև այս պատասխանատվությունը կրելով՝ ՔՊ վարչության որոշմամբ ընդունվել է կուսակցության Էթիկայի կանոնագիրքը, որում ստանդարտներ ենք սահմանում ինքներս մեզ համար, դրանով իսկ հայտարարելով ինքներս մեզ հայհոյախոսության, անձնական թիրախավորման, վիրավորանքի դաշտից դուրս դնելու, ինչպես նաև բարեվարքության լավագույն ստանդարտներին մեր նվիրվածության մասին»։ Համաձայնեք, որ շարադրված է շատ գեղեցիկ ու տպավորիչ։
Ընդամենը մեկուկես ամիս անց անձամբ Փաշինյանը խախտեց սեփական «ուխտը» և նախօրեին խորհրդարանում հերթական ցինիկ ու անբռնազբոս վարքագիծը դրսևորեց՝ վիրավորելով ու գռեհկաբանություն բանեցնելով ընդդիմադիր պատգամավորների հարցապնդումներին։
Ահա խնդրեմ, թե ինչպիսի բառապաշար էր օգտագործում, օրինակ՝ Վեհափառի հասցեին հնչեցրեց «դուսպրծուկ» տերմինը, ավելի ուշ մարդկանց սպառնաց, թե՝ «գլուխներդ պատովն եք տվել», «ոտերդ կջարդենք», «դուրս մի տվեք, կրկնում եմ՝ դուրս մի տվեք»: Իր հերթին Միրզոյան Արոն «ողորմելի» անվանեց ՀՀ արտաքին գործերն իրականացրած նախարարներին։
Սա բնական էր ու կանխատեսելի, քանի որ Փաշինյան Նիկոլի նման էքսցենտրիկ ու անհավասարակշիռ տեսակը չէր կարող չխախտել ու «շոուլից» չընկնել․ նա ինքնատիրապետում չունի և ցանկացած ուղիղ ու ճշգրիտ ասված խոսքից հունից դուրս է գալիս՝ դառնալով անկառավարելի մի երևույթ։
Այս պատմությունն ցույց է տալի վարչախմբի իրական դիմագիծը. նման նայիվ բարձրագոչ հայտարարությունները և գեղեցիկ ձևակերպումներն առաջին իսկ լուրջ փորձության պահին փլուզվեցին՝ քարը քարի վրա չմնալով: Ավելին, որքան էլ սրանք փորձեն դա փաթեթավորել գեղեցիկ կանոնագրքերով ու բարձրագոչ ձևակերպումներով, իրական վարքագիծը վաղ թե ուշ մերկացնում է իշխանության իրական էությունըՑ։

Ոստիկանները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ)
8910:42
«Երկրագնդի վրա գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
8409:42
Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը. «Ժողովուրդ»
8909:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8908:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
141Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
154Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
149Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
258Երեկ, 22:01