«Համաշխարհային մակարդակի ողբերգություն կլինի, եթե ազգի «կոդերը» փոխելն ավելի հեշտ լինի, քան Փաշինյանին». Արմեն Աշոտյան
![]() 309 Ուրբաթ, 23 հունվարի, 2026 թ., 00:42 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Որքան հոգևոր են ժողովուրդները, այնքան ավելի ազգային են նրանք, իսկ Փաշինյանն ազգայինի ոխերիմ ախոյանն է: Կռվացնել եղածը («Իրական Հայաստան») կորցրածի («Պատմական Հայաստան») հետ՝ անթաքույց անբարո է, քանզի երկուսն էլ քոնն են՝ ինչպես չես կարող մոռանալ պատանդ ընկած ավագ որդուդ, հրաժարվել նրանից, չկախել նրա լուսանկարը պատից և դա հիմնավորել կրտսերին սիրելու ցնորքով: Կարելի է և պետք է սիրել մեկին և չմոռանալ մյուսին, քանզի երկուսն էլ քոնն են: Աջ կուրծքը կորցրած կինը չի կարող մոռանալ այն և կենտրոնանալ միայն ձախ կրծքի վրա, ու մարդամեջ դուրս գալուց անգամ՝ նա փորձում է վերականգնել իր տեսանելի ամբողջականությունը: Հայտնի է, որ պատերազմները ժողովուրդներից ազգ են սարքում: Այսպես եղավ հայերիս հետ Արցախյան առաջին պատերազմի հաղթական ավարտից հետո: Սակայն ճիշտ է նաև հակառակը. պատերազմները կործանում են ազգերին, և 44-օրյա պատերազմի ողբերգական ավարտից հետո հայ ազգը կրկին ժողովուրդ դարձավ: Իսկ դրանից հետո մեր դեմ շարունակվող սողացող պատերազմը, Նիկոլի վերարտադրությունը և Արցախի կորուստը մեզ իջեցրին էթնիկ սանդղակի է՛լ ավելի ցածր մակարդակի՝ բնակչության: Փաշինյանի բոլոր ջանքերը միտված են մեզ՝ որպես էթնիկ խումբ, հենց այս մակարդակում զմռսելուն, թույլ չտալու ինքնության բարձր մակարդակի վերակենդանացում: Ինչո՞ւ՝ կհարցնեն ոմանք, ո՞րն է դրա նպատակը. պատասխանը մակերեսի վրա է: Դեռևս Սեմուել Հանթինգթոնը փաստել էր, որ ազգային շահերը բխում են ազգային ինքնությունից, և որքան ցածր լինի մեր ինքնության մակարդակը, այնքան պրիմիտիվ կլինեն մեր շահերը, իղձերը, նպատակները, և այդքան հեշտ ու էժան կվաճառի նա մեզ համաշխարհային գեոպոլիտիկ շուկայում: Արդյունքում, ունենք վիճակ, երբ 2018-ին հայ ազգի վարչապետ ցնծությամբ դարձած մարդն այդ նույն ազգին 5 տարվա ընթացքում հասցրեց բնակչության մակարդակի և հեռանալու փոխարեն՝ փորձում է փոխել 4500 տարվա պատմություն ունեցող էթնոսի «ես»-ը: Այս հրեշավոր օպերացիան դեռևս չի ավարտվել, և զոհը դեռևս փրկվելու և ռենեգատին պատժելու շանս ունի: Համաշխարհային մակարդակի ողբերգություն կլինի, եթե ազգի «կոդերը» փոխելն ավելի հեշտ լինի, քան Փաշինյանին: Հուդային՝ դավաճանությամբ, իսկ Հերոստրատին՝ անառողջ փառքի տենչանքով հավասարված Նիկոլը վաղուց անհույս է: Իսկ հայ ժողովո՞ւրդը»:
(հատվածներ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից 22.01.2024 թվականին իմ հրապարակված՝ «POSTNIKOL. Ի՞նչ անել ազգ մնալու համար (մաս 13-րդ)» հոդվածից)»։ Աղբյուրը` Արմեն Աշոտյան |

«Արդյո՞ք հայ հասարակությունը պատրաստ է ընդունել «պատմությունից ազատված» պետության մոդելը»․ Արմեն Հովասափյան
1910:12
«Քո աշխատավարձը 1 դրամ չի լինի, բայց հաջորդ վարչապետինը կլինի»․ Նարեկ Կարապետյան
10209:30
«Աղմուկը կկանգնի, սակայն վերքը դեռ շատ երկար կարյունահոսի». Տիգրան Աբրահամյան
10209:24
Առանձին շրջաններում տեղումները կլինեն զգալի (լուսանկար)
13107:18
«ԱՄՆ-ն հանում է Ադրբեջանի նկատմամբ դրված զենքի վաճառքի արգելքը». Գևորգ Սաֆարյան
16904:06
«Ցավալի է և′ երիտասարդ հայի մահը, և′ այն, որ դա տեղի է ունենում հանուն ոչ հայերի ու Հայաստանի շահերի». Մհեր Հակոբյան
20603:06
«Այս իշխանությունը ոչ թե կառուցում է պետություն, այլ քանդում է հիմքերը»․ Արսեն Նիկողոսյան
23502:06
«Գույք ու գումարներ են վերադարձվում, բայց հետո ինչ է լինում՝ քչերն են իմանում»․ Արման Մելիքյան
17801:06
