Գարեգին Բ-ի դեմ քրեական վարույթ են նախապատրաստում. «Հրապարակ»
![]() 185 Ուրբաթ, 23 հունվարի, 2026 թ., 09:12 «Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով՝ իշխանությունները Գարեգին Բ-ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում։ Մեզ պատմեցին, որ Քննչական կոմիտեում մեղադրանք է քննվում՝ «փողերի լվացման» հոդվածով։ Այդ վարույթի շրջանակներում հարցաքննվել է «Շողակաթ» հեռուստաընկերության տնօրեն Մանյա Ղազարյանը, որը ևս գործով անցնում է։ Մենք դիմեցինք Գլխավոր դատախազություն՝ գրավոր հարցում պահանջեցին: Մինչ կստանանք մեր հարցման պատասխանը, փորձեցինք Մանյա Ղազարյանին հարցեր ուղղել՝ Ձեզ հրավիրե՞լ են քննչական մարմին, ի՞նչ գործի շրջանակում, ի՞նչ կարգավիճակով, և դա առնչվո՞ւմ է արդյոք Վեհափառին՝ նա որևէ կարգավիճակ ունի՞ այդ գործով։ Տիկին Ղազարյանից ստացանք կարճ պատասխան․ «Այո, ես հրավիրվել եմ Քննչական կոմիտե՝ վկայի կարգավիճակում: Չեմ կարող մանրամասնություններ ներկայացնել հարցաքննության վերաբերյալ, քանի որ տեղյակ չեմ՝ դրա իրավունքն ունե՞մ, թե՝ ոչ։ Միայն կարող եմ ասել, որ քրեական գործը «Շողակաթի» հետ որևէ կապ չունի, բացահայտ անհիմն քրեական գործ է, և որևէ լուրջ բան չեմ տեսնում»։ Մեր տեղեկություններով, գործը վերաբերում է բնակարանին, որը Մայր Աթոռը հատկացրել է «Շողակաթի» երկարամյա տնօրենին՝ իր ֆոնդից: Հետագայում այդ բնակարանը սեփականատերը վաճառել է։ Այդ գործարքն էլ Քննչական կոմիտեն որակում է որպես փողերի լվացում, որն իրականացրել է Ամենայն հայոց կաթողիկոսը»: |

«Նուբար Աֆեյանի՞ն էլ եք հռչակելու ռսի շպիոն». Գոռ Մադոյան
18401:06
ԱՄՆ-ն վենեսուելական նավթ է վաճառել Չինաստանին
41600:18
100000 դոլար մրցանակ՝ Նյու Յորքի Սեպտեմբերի 11-ի հուշահամալիրից ոգեշնչված կտավին
36900:01
«Կիրառվել է սովորական տեխնիկական ա՞ղ, թե՞ ավելի ագրեսիվ նյութեր». Վահան Ավագյան (լուսանկար, տեսանյութ)
180Երեկ, 23:24
«AzTV-ն մոնտաժել է Ջեյ Դի Վենսի կատակը Մեհրիբան Ալիևայի մասին». Տաթևիկ Հայրապետյան
355Երեկ, 22:48
Վալերիյ Օսիպյանին և Ռոբերտ Մելքոնյանին մեղադրանքներ են ներկայացվել
197Երեկ, 22:24
ԱՄՆ-ն գաղտնի կերպով Starlink տերմինալներ է ուղարկել Իրան. Wall Street Journal
482Երեկ, 21:49
Իտալացի տղամարդը պատահաբար դեն է նետել 20 ոսկե ձուլակտոր
386Երեկ, 21:33
