Ուրբաթ, 13 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Լավ է, երբ գերտերության առաջնորդը ջերմ հարաբերություններ ունի ՀՀ ղեկավարի հետ»․ Թաթուլ Հակոբյան

«Լավ է, երբ գերտերության առաջնորդը ջերմ հարաբերություններ ունի ՀՀ ղեկավարի հետ»․ Թաթուլ Հակոբյան
276
Ուրբաթ, 23 հունվարի, 2026 թ., 18:12

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երեկ լրահոսը, սոցիալական ցանցերը, վստահ եմ նաև՝ այսօր, ողողված էին ԱՄՆ նախագահի և ՀՀ վարչապետի համատեղ նկարներով:
Անկասկած, լավ է, երբ աշխարհի, կարելի է ասել միակ գերտերության առաջնորդը ջերմ հարաբերություններ ունի Հայաստանի ղեկավարի հետ՝ անկախ նրանից, թե ինչպես ենք մենք կամ այլք վերաբերվում Դոնալդ Թրամփին կամ Նիկոլ Փաշինյանին:
Քարոզչությունը, հակաքարոզչությունը, մանիպուլյացիան ու պոպուլիզմը չարորակ քաղցկեղի նման տարածվում են հայկական իրականության մեջ՝ ամենավերին էշելոններից մինչև պարզ օգտատերեր:
Մեր երկրի շահի տեսանկյունից շատ օգտակար է, երբ երկրի ղեկավարը և նախորդ ղեկավարները բարեկամական, կառուցողական հարաբերություններ ունենան և ունենային այն պետությունների ղեկավարների հետ, որոնք աշխարհակարգի վրա ունեն լուրջ ազդեցություն:
Սարսափելի չարացել ենք: Սա նորություն չէ, պարզապես մասշտաբներն են այլ:
Եթե չեմ սխալվում 1999 թվականին, կարող է տարին շփոթեմ, կներեք, «Հայկական ժամանակ»-ի առաջին էջում տեղադրված էր ՆԱՏՕ-ի բարձր մակարդակի հանդիպման լուսանկար, որտեղ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կանգնած էր ԱՄՆ նախագահ Քլինթոնի կողքին: ՀԺ-ն ծաղրանքով գրել էր, որ լուսանկարիչը հավանաբար Վարդան Օսկանյանն է եղել»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան