«Մի՛ մասնակցեք խաղարկային հոլովակներում»․ Մհեր Մկրտչյան

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Էս անգամ գրեմ նախաբանով․.. ի պատասխան նախորդ իմ քննադատական գրառման քոմմենթներին՝
ես հոլովակ պատրաստելու մասնագետ չեմ, հետևաբար դրա վրա փող աշխատել չեմ կարող և չեմ ուզում: Ոչ մեկից հաց չեմ խլի: Դա էլ չեմ ուզում:
Հարգելի Նարեկ Կարապետյան: Ես չգիտեմ Ձեզ խորհուրդ տվողները ովքեր են: Տնտեսությանը վերաբերող ձեր բովանդակային հոլովակներին գալիս են շարունակելու սկսնակ «դերասանի» անհաջող սքեչային հոլովակները:
Մի մասնակցեք խաղարկային հոլովակներում: Դուք լավ բիզնեսմեն եք, հավատում եմ՝ լավ մարդ, գուցե լավ քաղաքական գործիչ, բայց... վատ դերասան:
Ձեր նոր հոլովակը ՎԱՏՆ է: Ձեր նոր հոլովակը «մանկապարտեզ» է: Ձեր հոլովակի վրա ծիծաղում են: Կանգ առեք և նայեք իրականությանը սթափ՝ քանի դեռ ուշ չի:
Որպես վերջաբան:
Մարդիկ արդարության պահանջ ունեն: Մարդիկ տուն, Արցախ և արժանապատվություն են կորցրել: Մարդիկ արդարություն են պահանջում մի քանի հազար տղաների կյանք կործանելու համար: Ո՞րն ա ձեր հոլովակի քարոզը: Որ նիկոլենք էլ անգործ չեն մնա՞...
Հ.Գ. Իմ ոչ մեկի քիմքին հաճո չլինելը ինձ թույլ է տալիս ասել այն ամենը ինչում ես անկեղծ եմ: Հիմա շատերը կսկսեն ձեզ պաշտպանել իմ քննադատությունից: Իրենք շատ պուպուշ են և կասեն ձեզ շատ պուպուշ խոսքեր: Շատերին են ասել՝ Կրելու եք․..
Իսկ ես, իրոք, ձեր շարժման մեջ լուրջ պոտենցիալ եմ տեսնում, դրա համար էլ ափսոսում եմ: Մի մսխեք ձեզ ու ձեր վստահությունը»:

Ոստիկանները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ)
8910:42
«Երկրագնդի վրա գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
8409:42
Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը. «Ժողովուրդ»
8909:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8908:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
141Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
154Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
149Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
258Երեկ, 22:01