Շաբաթ, 24 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   -2 °C

«Որոշել են «տակով անել» էթիկայի կանոնագիրք ընդունելու՝ իրենց «ամպագոռգոռ» հայտարարությունը»․ Տաթևիկ Վիրաբյան

«Որոշել են «տակով անել» էթիկայի կանոնագիրք ընդունելու՝ իրենց «ամպագոռգոռ» հայտարարությունը»․ Տաթևիկ Վիրաբյան
97
Այսօր, 03:06

44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քույրը՝ Տաթևիկ Վիրաբյանը, ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գործող իշխանությունը որոշել է լուռ, առանց ուշադրություն գրավելու, «տակով անել» էթիկայի կանոնագիրք ընդունելու՝ իրենց «ամպագոռգոռ» հայտարարությունը։ Երևի հասկացել են, որ ցիվիլ պահվածքը իրենց «հարիր» չի։ Նախ՝ իրենց «ընտրազանգվածը» կզրկվի էժանագին շոուները ընբոշխնելուց։ Հետո էլ՝ լիովին արհեստական կդիտվի։ «Մարդը» պետք է մնա այն, ինչ կա։ Հենց սրա մասին է վկայում Նիկոլի ու իր աղանդի երեկվա պահվածքը։
Չէ, նենց չի, որ մնացած օրերին սրանք աչքի են ընկնում մի այլ տիպի բարեվարքությամբ։ Ուղղակի խորհրդարանում դա շահագրգիռ կերպով հստակ է երևում։ Նիկոլն էր փայլում։ «Գլուխներդ պատովն եք տվել», «դուրս մի՛ տվեք, կրկնում եմ՝ դուրս մի՛ տվեք»,– ձոնում էր մեր ամենաժողովրդավարը։
Դե իսկ օրվա մեխը երկիրը արտաքին քաղաքականությունը դռան դիմացի փալասի վերածած Միրզոյան Արոյի՝ ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանին «ողորմելի» անվանելն էր։ Թե ասա՝ հայելու մեջ վերջին անգամ ե՞րբ ես նայել…»։

Աղբյուրը`   Տաթևիկ Վիրաբյան