«Վանաձորի պարեկները «պլան են կատարում»»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վանաձորի պարեկները կույր են ձևանո՞ւմ:
Միայն մեկ դեպք նկարագրեմ․ Վանաձոր: ՀՀ ներքին գործերի նախարարությունում որպես կրտսեր պարեկ և, միաժամանակ՝ ավագ սերժանտ աշխատող Ասլանյան Արմենը, միաժամանակ՝ Արմենյան Ասլանը, կանգնեցնում է ավտոմեքենան և ամրագոտիով փաստացի (առերևույթ) ԱՄՐԱԿԱՊՎԱԾ վարորդին հայտարարում է, որ վերջինս ամրագոտիով ամրակապված չէ: Այնուհետև, «կրտսեր-ավագ»-ը միաժամանակ՝ «արմեն-ասլան»-ն ասում է, որ «երևի լավ չի նկատել», սակայն հավելում՝ «ես ամրագոտի գրեմ, դու բողոքիր»: Հենց այսպես՝ գժականով:
Վանաձորի Պարեկային ծառայության աղբյուրները հայտնում են, որ Ծառայության գրասենյակը լեփ-լեցուն է «ամրագոտիով չամրակապվելու» վարչական ակտերով և դրանց դեմ բողոքներով: Նույն աղբյուրները նշում են, որ պարեկները «պլան են կատարում», իսկ դրա կատարման ամենադյուրին տարբերակն «ամրագոտիով չամրակապվելու» ակտն է: Հաշվարկը պարզ է: 100 պայմանական ակտից կբողոքարկվեն առավելագույնը 20-ը: 80-ի դեպքում ակտն անբողոքարկելի կդառնա և թքած, թե վարորդն իրականում ամրակապված է եղել: Բա Նիկոլ Փաշինյանի ասած «տուգանքի մատերիալը» հո պոզով ու պոչով չէ՞:
Եվ, ուրեմն, փառք Հայաստանի մատերիալներին, կներեք՝ հերոս հարկատուներին:
Փառք, փառք, փառք»:

«Կարգապահ վարորդների օրինական «թալան»». Կարեն Հեքիմյան
26409.10.2026, 02:06
«Զբոսաշրջիկներն ապշել էին, երբ իմացան, որ Երևանի ավտոկայանները չունեն ոչ հեռախոսահամար, ոչ կայք». Լուսինե Ավետյան
35507.10.2026, 21:12
«Քաղաքային իշխանությունների հիմարության պատճառով հերթական խցանումը». Պեդրո Զարոկյան
44806.10.2026, 20:24
«Պետք է վերացնել թեք կայանման նշաններն ու գծանշումները․ դրանք հակասում են գործող նորմերին»․ Արտակ Գաբոյան
83329.09.2026, 18:06
«Երևանի կենտրոնում պարեկային ծառայությունը պետք է ավելի խիստ վերահսկողություն իրականացնի». Վահան Բաբայան
89829.09.2026, 00:24
«2 կիլոմետրանոց խցանում՝ թեթև ավտովթարի պատճառով»․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
103925.09.2026, 13:24
«Երևանում երթևեկությունը վերածվում է լուրջ խնդրի»․ Վահան Բաբայան
113123.09.2026, 12:54
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
115422.09.2026, 21:24