«Ահա, թե որն է իրական թալանը՝ բացահայտ, համակարգային ու ցինիկ»․ Վահագն Սարոյան

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Թալան գոռալով եկան իշխանության՝ ժողովրդին տարիներ շարունակ համոզելով, թե երկիրը թալանված է, իսկ իրենք էլ եկել են թալանը հետ բերեն:
Տարիներ անց պարզվեց՝ «թալանը» հիմնականում քարոզչական ու մանիպուլյատիվ լոզունգ էր։
Բայց եկան ու սեփական օրինակով ցույց տվեցին, թե որն է իրական թալանը։
Ուրեմն՝ թոշակառուի թոշակը 10 400 դրամով չեն բարձրացնում՝ ասելով թե ի՞նչ պետք է անի այդ գումարը, իսկ այդ ձեռառնոցու ֆոնին բարձրաստիճան խմբակը՝ նախարարների կաբինետով ու տեղակալներով, յուրաքանչյուրը ստանում է 4–5, 7–8 միլիոն դրամ պարգևավճար։
Եվ սա դեռ վերջը չէ, գիտեի՞ք...
Այսօր մամուլից տեղեկացա, որ շուտով սպասվում է երկրորդ տրանշը՝ կրկին միլիոնավոր դրամների պարգևավճարներով։ Նույն մարդիկ երկրորդ «սերիայով» կրկին մի քանի միլիոններ են ստանալու, այն դեպքում, երբ երկրում համատարած թանկացումներ են, ու ամեն ինչ շարունակում է թանկանալ։
Ահա թե որն է իրական թալանը՝ բացահայտ, համակարգային ու ցինիկ։
Եվ այս ամենից հետո ֆինանսների նախարարը հայտարարում է, թե «հպարտ է իրենց կայացրած համարձակ որոշումով»:
Այնպես որ՝ շեշտը փոխելով իրականացնում են «թալան, թալան մինչև վերջ»»:

Ոստիկանները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ)
8910:42
«Երկրագնդի վրա գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
8409:42
Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը. «Ժողովուրդ»
8909:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8908:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
141Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
154Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
149Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
258Երեկ, 22:01