Ուրբաթ, 23 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   -1 °C

«700-ից ավելի ՀՀ քաղաքացի է արդեն միացել Եկեղեցու դեմ արշավն անհապաղ դադարեցնելու պահանջագրին». Կարեն Վրթանեսյան

«700-ից ավելի ՀՀ քաղաքացի է արդեն միացել Եկեղեցու դեմ արշավն անհապաղ դադարեցնելու պահանջագրին». Կարեն Վրթանեսյան
99
Այսօր, 21:54

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը. «700-ից ավելի ՀՀ քաղաքացի է արդեն միացել Եկեղեցու դեմ արշավն անհապաղ դադարեցնելու պահանջագրին։
Ստորագրողները մշակույթի և արվեստի գործիչներ են, լրագրողներ ու խմբագիրներ, իրավաբաններ և իրավապաշտպաններ, գիտնականներ և ինժեներներ, բազում այլ մարդիկ։
Որոնք են մոտակա օրերի մեր հաջորդ քայլերը.
Հասցնել պահանջը ՀՀ-ում իշխող ռեժիմի վրա ազդեցություն ունեցող միջազգային կազմակերպություններին և պետություններին, քանի որ Փաշինյանի հակաեկեղեցական արշավը կոպտորեն ոտնահարում է մի շարք միջազգային կոնվենցիաներ, որոնց միացել է Հայաստանը։
Մեր պահանջը հասցնել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ (ինչքան էլ որ թերահավատ լինենք այդ կառույցի ներկայիս գործունեության վերաբերյալ)
Մեր պահանջը հասցնել ԱԺ (նույն վերապահումով)։
Այսպիսով, եթե դուք ՀՀ քաղաքացի եք և ցանկանում եք միանալ պահանջագրին, ապա.
Ա. Խնդրում եմ այս գրառման տակ գրել անուն, ազգանուն, մասնագիտություն (եթե ունեք, ապա նաև գիտական կոչում)։ Պաշտոնները գրել պետք չէ։ Գրե՛ք, օրինակ՝ այսպես. «Արմինե Արմենյան, մաթեմատիկոս, ֆ.մ.գ.թ» կամ «Պետրոս Պետրոսյան, գրող, հրապարակախոս»։ Կամ կարող եք երկտողով (message) ուղարկել։
Բ. Եթե ցանկանում եք տեղյակ լինել արշավի հետագա ընթացքից և զարգացումներից, ապա կարող եք գրել նաև ձեր էլփոստի հասցեն։
Գ. Եթե արդեն ստորագրել եք պահանջագիրը, կարող եք ստուգել ստորագրությունների ցանկում, թե արդյոք ամեն ինչ ճիշտ ենք գրել։ Թեպետ Լիլիթը Բլեյան, Հովհաննեսը Իշխանյան և ես փորձել ենք ուշադիր լինել, բազմիցս վերստուգել ենք ցանկը, շատերիդ նաև երկտողերով ենք գրել ճշտումների համար, այնուամենայնիվ չենք կարող վստահ լինել, որ 730-ից ավել անուններում սխալներ կամ բացթողումներ չեն լինի։ Եւս մեկ անգամ ստուգելը չի խանգարի»:

Աղբյուրը`   Կարեն Վրթանեսյան