Զանգվածային ծեծկռտուք Արաքս գյուղում. 22-ամյա երիտասարդ է դանակահարվել

Հունվարի 15-ին, վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 03։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Արաքս գյուղում ստացած «մարմնի տարբեր մասերի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ «Էջմիածին» բժշկական կենտրոն հարազատների կողմից բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիրավորը Արմավիրի մարզի բնակիչ 22-ամյա Համլետ Օ․-ն է։
Պարզվել է, որ նույն օրը ժամը 02։30-ի սահմաններում Համլետ Օ․-ն, Արմավիրի մարզի բնակիչներ 20-ամյա Էրիկ Դ․-ն, 17-ամյա Ս․ Խ․-ն, 22-ամյա Ռոբերտ Խ․-ն և 27-ամյա Արամայիս Խ․-ն Արաքս գյուղի Իսահակյան փողոցի 6-րդ հասցեի դիմաց վիճաբանել են Արմավիրի մարզի բնակիչներ 22-ամյա Նարեկ Ղ․-ի, 26-ամյա Թորգոմ Հ․-ի և 20-ամյա Մաքսիմ Դ․-ի հետ, որի ժամանակ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, ինչի ընթացքում Մաքսիմ Դ․-ն իր մոտ եղած դանակով 3 անգամ հարվածել է Համլետ Օ․-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով նշված վնասվածքները։ Էրիկ Դ․-ն, Ս․ Խ․-ն, Ռոբերտ Խ․-ն, Արամայիս Խ․-ն և Նարեկ Ղ․-ն ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ խոստովանել են կատարվածը և ձեռնարկվում են միջոցառումներ Թորգոմ Հ․-ին, Մաքսիմ Դ․-ին և հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Մուրացան փողոցից 15-ամյա տղա է տեղափոխվել հիվանդանոց. նոր մանրամասներ զինված միջադեպից (տեսանյութ)
10500:12
«Միջադեպ՝ Մուրացանի փողոցում․ դի է հայտնաբերվել»․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում
94Երեկ, 23:24
Կրակոցներ՝ Երևանում․ կա զոհ
117Երեկ, 22:48
Արմավիրում 36-ամյա վարորդը բախվել է գազատար խողովակներին, վրաերթի ենթարկել 11-ամյա հետիոտնի
100Երեկ, 22:12
Մոսկվայում որդին սպանել է հորը
288Երեկ, 16:41
Թոխմախի գերեզմանատանը հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
174Երեկ, 15:42
5 մագնիտուդով երկրաշարժ՝ Թուրքիայում
379Երեկ, 10:40
ԱԹՍ-ն հարվածել է ՌԴ Տամբովի մարզում գտնվող Wildberries-ի պահեստին․ կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)
601Երեկ, 09:58