«Իմ բացակայությունը նկատելի է, ձեր ներկայությունը՝ անտանելի». Իշխան Սաղաթելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իմ բացակայությունը նկատելի է, ձեր ներկայությունը՝ անտանելի
Իմացա, որ այսօր ԱԺ-ում բուռն ծափերի են արժանացրել իմ բացակայությունը։
Փաստորեն, 4,5 տարվա ընթացքում Ալեն Սիմոնյանի միակ «հաշվետվությունը» ժողովրդին իմ նիստերի մասնակցության վիճակագրությունն էր։
Ցավոք, որևէ խոսք մեր հանրությունն այդպես էլ չլսեց մարդու վրա թքելու, մեր կորուստների, մսխված միլիոնների մասին։
Այո՛, 4,5 տարում 244 նիստից 100-ին չեմ մասնակցել ու, բնականաբար, չեմ վարձատրվել բացակայությունների համար, բայց 4,5 տարում ու ձեր իշխանության ողջ ժամանակահատվածում ոչ մի օր չեմ լռել երկրի ճակատագրական հարցերի մասին։
Որքան փորձել եք հալածել, շինծու քրեական գործերով կաշկանդել, այնքան ամրապնվել է ձեզ հեռացնելու վճռականությունը. դրանում դեռ կհամոզվեք:
Ձեր իշխանության 7 տարում իմ ընտանիքին պատկանող ընկերությունները 600 միլիոն դրամից ավելի հարկ են վճարել պետությանը, որի բյուջեն դուք և ձեր ձրիակեր թիմը մսխում եք պարգևավճարների ու շքեղությունների վրա։
Լավ է, որ իմ բացակայությունն այդքան նկատելի է ձեզ համար։ Ցավոք, այդ դահլիճում կան մարդիկ, ովքեր բոլոր նիստերին ֆիզիկապես ներկա են եղել, բայց պատմությունը նրանց հիշելու է որպես «մեծ բացակա» հայկական շահն ու արժանապատվությունը պաշտպանելու հարցում։
Այնպես որ, դուք շարունակե՛ք հաշվել իմ բացակայությունները, իսկ մենք ժողովրդի հետ շարունակելու ենք հաշվել ու ներկայացնել ձեր ձախողումների ու դավաճանությունների ցանկը՝ միասին աշխատելով ձեզ իշխանազրկելու ուղղությամբ։
Յուրաքանչյուրն զբաղված է իր օրակարգով։
Հ.գ. Չեմ դադարում զարմանալ վարչախմբի ներկայացուցիչների ծափ տալու ստրկական սովորության վրա»:

Ոստիկանները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ)
8910:42
«Երկրագնդի վրա գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
8409:42
Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը. «Ժողովուրդ»
8909:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8908:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
141Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
154Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
149Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
258Երեկ, 22:01