«ՀՀ նոր առաջնորդը պետք է վերահաստատի ՀԱՊԿ-ի էֆեկտիվությունը՝ ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը հաստատելու գործում». Նարեկ Կարապետյան

«Ջերմուկի դեպքերից հետո մեր հասարակությունը ունի հարց՝ ՀԱՊԿ-ի հետ կապված: Կարծում եմ՝ նոր առաջնորդի առաջին քայլերից մեկը պետք է լինի՝ վերահաստատել ՀԱՊԿ-ի էֆեկտիվությունը՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը հաստատելու գործում»,- «Հանրային»-ի եթերում նշել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը:
Նա ընդգծել է, որ բանակցությունների արդյուքնում ՀԱՊԿ-ն պետք է ցույց տա մեր հարևան երկրին, որ օտար երկրի, հատկապես ՀԱՊԿ անդամ երկրի անեքսիան անընդունելի է: «Միայն այդ դեպքում մեր հասարակությունը կընդունի ՀԱՊԿ-ին՝ որպես դաշնակից: Իրենք ունեն դիվանագիտական հարաբերություններ այն երկրի հետ, որը հայկական տարածքները անեքս է արել: Նրանք պետք է գործադրեն ջանքեր, նաև՝ ճնշում այդ երկրի հանդեպ, որպեսզի նա ազատի հայկական սուվերեն տարածքը»,- հավելել է Կարապետյանը:

Ոստիկանները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ)
8910:42
«Երկրագնդի վրա գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
8409:42
Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը. «Ժողովուրդ»
8909:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8908:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
141Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
154Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
149Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
258Երեկ, 22:01