Շաբաթ, 24 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Ոստիկանությունը, ԱԱԾ-ն հանցավոր անգործություն են դրսևորում»․ Տիգրան Աբրահամյան

«Ոստիկանությունը, ԱԱԾ-ն հանցավոր անգործություն են դրսևորում»․ Տիգրան Աբրահամյան
120
Այսօր, 16:00

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իշխանության մունետիկները սպառնալիքներ են հնչեցրել Ոսկետափ գյուղում հոգևոր ծառայություն տանող Տեր Արտաշեսի նկատմամբ՝ Եկեղեցուց նրան հանելու և տեղում իրենց նախընտրությամբ գործելու նպատակով:
Մասյացոտնի թեմի փոխանցմամբ, Ոսկետափ բնակավայրի վարչական ղեկավար Նշան Հովհաննիսյանը և Սուրբ Սահակ–Մեսրոպ եկեղեցու կառուցման հովանավոր Համլետ Գորոյանն այցելել են եկեղեցի և հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանից պահանջել են ազատել եկեղեցին։ Նրանք նաև հայտնել են, որ մեկ ժամ անց վերադառնալու են՝ եկեղեցու մուտքի դռների բանալիները փոխելու նպատակով։
Ոստիկանությունը, ԱԱԾ-ն բնականաբար ոչ միայն հանցավոր անգործություն են դրսևորում, այլ ըստ իրավիճակի հովանավորում են ապօրինությունները՝ դրանով իսկ ապահովելով իրենց քաղաքական վերադասի անօրինական հանձնարարությունները:
Սրանց անհանգստությունը կապված է Տեր Արտաշեսի՝ իր անձի նկատմամբ դրսևորված անբարոյական ճնշումների և սպառնալիքների հանրայնացմամբ, ինչպես նաև՝ տիրադավներին միանալու օպերացիան «մերկացնելու» և մերժելու հետ»։