Ռուբեն Վարդանյանի դեմ ցուցմունք տված Միշա Գրիգորյանն Արցախից Հայաստան չի եկել
![]() 233 Այսօր, 15:12 Օկուպացված Ստեփանակերտում շուրջ երկուսուկես տարի անցկացրած ավելի քան տասը հայերը չեն իմացել, որ տեղափոխվում են Հայաստան, մտածել են՝ իրենց տանում են սպանելու․ այս մասին «Ազատությանը» ասել է արցախցի հանրային գործիչ Տիգրան Պետրոսյանը: Հայաստան տեղափոխվածների մեջ եղել է նաև նրա ծանոթը, որի հետ կարճ զրուցել է: Հակարիի անցակետ հասնելուն պես հասկացել են, որ Հայաստան են տեղափոխվում, նաև պարզել են՝ իրենցից մեկը՝ Միշա Գրիգորյանը, չկա: «Ասել է՝ «չեմ գալիս, ինձ հայերը սպանելու են», և այլ ինչ-որ բաներ էր խոսում: Լացուկոծը դրել է, դրան նորից գցել են ավտոն, տարել են»,- պատմել է Տիգրան Պետրոսյանը: Միշա Գրիգորյանն ադրբեջանական լրատվամիջոցների ֆավորիտն էր, անընդհատ հարցազրույցներ էր տալիս, տարակուսում, թե ինչու հայերը հեռացան Արցախից: Նա նաև Բաքվի դատարանում ցուցմունքներ էր տալիս Ռուբեն Վարդանյանի դեմ. հայաստանցի իրավապաշտպանները վստահ էին, որ ադրբեջանական ճնշումներն են իրենց գործն անում: Այժմ փաստն այն է, որ Միշա Գրիգորյանը Ստեփանակերտից Հայաստան ճանապարհի կեսից հետ է գնացել: |

«Որոշումը նպատակ ունի մոռացության մատնել զոհերին հիշելու բուն պատճառը». Արա Պողոսյան
6815:48
«Ձեր հիշատակը վառ է՝ անկախ օրից»․ Գայանե Ասլամազյան
7915:36
«Արհեստականորեն հորինված հիշատակի օրը ոչնչացնում է Բանակի օրվա արժեքը». Արմեն Հովասափյան
7715:24
«Ավելի շնորհալի սրբապիղծ մեր հողը դեռ չէր ծնել»․ Լևոն Զուրաբյան
10415:18
Ռուբեն Վարդանյանի դեմ ցուցմունք տված Միշա Գրիգորյանն Արցախից Հայաստան չի եկել
23115:12
Սթարմերն արևային ակնոցով նմանակել է Մակրոնին (տեսանյութ)
12315:07
«Բռնի տեղահանված արցախահայությունն իրավունք չունի լռելու»․ Հակոբ Հակոբյան
14314:48
«ՀՀ նախագահը հավանաբար սրա համար էր շնորհակալություն հայտնում Ալիևին». Արմեն Եղիազարյան
12114:42
