«Ոստիկանության բաժինն ահազանգում է 102՝ պաշտպանվելու համար»․ Կարապետ Պողոսյան

Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ոստիկանությունը դիմել է ոստիկանություն.
Իրական Հայաստանում այնքան «անվտանգ է», որ ոստիկանության բաժինն ահազանգում է 102՝ պաշտպանվելու համար։
Մասնավորապես, վերջերս Ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, ապա հաղորդում է ներկայացվել ոստիկանության Գվարդիայի Շիրակի բաժնի կողմից։
ՆԳՆ նախարարի կողմից ձևավորված գվարդիայի Շիրակի բաժնի վրա մեկը հարձակվել է, կոտրել ապակիները, սարսափած ոստիկան հերթապահներն էլ դիմել են ոստիկանություն։ Գվարդիան, որ պետք է ապահովի պետական պաշտպանություն հատուկ ռազմավարական օբեյկտների, չի կարողացել ապահովել սեփական անվտանգությունը։
«Իրական» Հայաստանում փաստացի ոստիկանությունը կարող է միայն հարձակվել, օրինակ, եկեղեցու վրա, իսկ մյուս պարագաներում ինքն անզոր է, սա է իրական պատկերը։
Ինչ ասեմ, բարի գալուստ «Իրական Հայաստան» ստի, կեղծիքի, պարտության ու նվաստացման Հայաստան»։

Ոստիկանները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ)
1310:42
«Երկրագնդի վրա գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
5509:42
Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը. «Ժողովուրդ»
6409:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
7208:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
134Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
148Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
143Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
243Երեկ, 22:01