Ուրբաթ, 30 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Դատարանները վիճարկում են Աստծո գոյությունը»․ Կարեն Հեքիմյան

«Դատարանները վիճարկում են Աստծո գոյությունը»․ Կարեն Հեքիմյան
114
Այսօր, 15:00

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Լա՞վն է կաթողիկոսը, թե՞ վատը: Մեղավո՞ր է նա, թե՞ անմեղ: Դա որևէ մեկի գործը չէ: Դա բացառապես Աստծո գործն է: Գիտե՞ք ինչու: Որովհետև, Հիսուս Քրիստոսը ձեռքը դրեց առաքյալներից յուրաքանչյուրի վրա և պատվիրակեց տարածել Աստծո խոսքը: Առաքյալներից յուրաքանչյուրն իր հերթին նույն պատգամով ձեռքը դրեց այլ անձանց վրա: Այլ անձինք՝ մյուսների վրա: Մյուսները՝ մյուսների: Եվ, այդպես շարունակ: Այսինքն, բոլոր ձեռնադրված անձանց՝ այդ թվում կաթողիկոսի վրա ապրիորի Աստծո ձեռքն է: Եվ միայն այդ ձեռքով է հնարավոր հոգևորականին կարգալույծ հռչակել կամ ազատել ծառայությունից:
Նոր Հայաստանում դատարանները սկսել են խառնվել Եկեղեցու գործերին, մասնավորապես՝ բեկանում են կաթողիկոսի որոշումները: Սա նշանակում է, որ դատարանները կասկածի տակ են դնում ձեռնադրության խորհուրդը, այլ կերպ ասած՝ վիճարկում են Աստծո գոյությունը: Սակայն, եթե վերջիններս այդաստիճան խորացել եք հոգևոր ոլորտի «իրավաբանության» մեջ, ապա նախևառաջ պետք է վերացնեն առաջացած խնդիրների հիմքը: Ըստ այդմ, նախ՝ ներպետական դատական ատյանները պետք է ոչ իրավաչափ ճանաչեն Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների գործունեությունը Հին Հայաստանում: Չէ՞ որ հենց նրանք ամենասկզբից եկան Հայաստան և սկսեցին ձեռնադրությամբ զբաղվել: Վերջիններիս գործունեությունը ոչ իրավաչափ ճանաչելուց հետո, դատարանները թող գտնեն և բեկանեն Հիսուս Քրիստոսի ծննդյան վկայականը: Եվ միայն այդ վճիռների օրինական ուժի մեջ մտնելուց հետո դատարանները կկարողանան կաթողիկոսին «Կտրիճ Ներսիսյան»-ով դիմել և բեկանել վերջինիս որոշումները:
Իսկ այժմ, քանի դեռ Հիսուս Քրիստոսի ծննդյան վկայականը բեկանված չէ, իսկ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների գործունեությունը Հին Հայաստանում ոչ իրավաչափ ճանաչված չէ, դատարանները թող լռեն և ... Աստված իրենց պահապան»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան