«Խոսել խաղաղության մասին այնտեղ, որտեղ կան ռազմագերիներ, նշանակում է լինել անգրագետ». Պարույր Հայրիկյան
![]() 120 Այսօր, 17:42 «Այսօր շարունակվում են մեր նախնական սկսած աշխատանքները՝ փետրվարի 18-ին մեծ հանրահավաք կատարելու նախապատրաստման ճանապարհին: Գլխավոր խնդիրն այն է, որ Հայաստանում դժգոհություններ կան, որոնց հիմքում ընկած է մի բան՝ իրավախախտումներ: Մեր հիմնական շեշտադրումը իրավախախտումներն են՝ կյանքի բազմաթիվ ոլորտներում»,- Կառավարության դիմաց կազմակերված ակցիայի ժամանակ ասել է քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանը: Նա ընդգծել է, որ օրինակ իրենց պաստառներից մեկի վրա գրված է «ռազմագերիներ» և «խաղաղություն»-ը ջնջված է: «Այսինքն՝ այնտեղ, որտեղ կան ռազմագերիներ, այդտեղ խոսել խաղաղության մասին, նշանակում է լավագույն դեպքում լինել անգրագետ: Եթե մենք իսկապես ձգտում ենք խաղաղության, ապա պետք է լինի բարի կամքի դրսևորում: Օրինակ, TRIPP -ում նշվում է փոխադարձությունը, պետք է նաև նշվի, թե Ադրբեջանն ու Թուրքիան ինչ ճանապարհներ են բացում: Բայց եթե չկա բացված ճանապարհ, ավելին՝ ունես նոր փակված ճանապարհներ՝ Գորիս-Կապան ճանապարհը, նշանակում է դու զբաղված ես ինքնախաբեությամբ կամ քեզ դնում ես հիմարի տեղ»,- ընդգծել է Հայրիկյանը: |

«Խոսել խաղաղության մասին այնտեղ, որտեղ կան ռազմագերիներ, նշանակում է լինել անգրագետ». Պարույր Հայրիկյան (տեսանյութ)
8617:42
««Կրթվելը նորաձև է» թեզը ծառայեցվում է իշխանական հարմարությանը»․ Արմեն Հովասափյան
8017:36
«Ձեր դպրոցը հողատո՞ւ է պատրաստում, թե՞ դիվանագետ»․ Արեգ Սավգուլյան
11117:06
«Կարծում եմ՝ լավ հասկանում է, որ Արարատը ոչ մի կերպ չի ասոցացվում տարածքային պահանջի հետ»․ Հակոբ Բադալյան
13916:48
«Եթե ձեր մեջ մեկը կա, ով լուրջ մարտական ուղի ունի անցած, ձայն հանեք»․ Արման Պետրոսյան
10116:30
«ՔԿՀ-ներում հանդիպեցի Աշոտ Մինասյանին և Վահագն Չախալյանին»․ Տիգրան Աբրահամյան
11016:24
«Հետաքրքիր է՝ ի՞նչ են զգում ուսադիրներ կրողները, երբ դասալիքը խոսում է բանակից»․ Աննա Կոստանյան (տեսանյութ)
18015:36
«Դպրոցների բուֆետներում վաճառվող սնունդը վերահսկվո՞ւմ է»․ լրագրողը՝ Տիգրան Պետրոսյանին (տեսանյութ)
13215:18
