Էդգար Ղազարյանը հանցագործության մասին հաղորդում է ուղարկել Գլխավոր դատախազություն․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթին հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը տեղեկացրեց, որ հանցագործության մասին հաղորդում է ուղարկել ՀՀ Գլխավոր դատախազություն՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը չկատարելու հիմքով։ Խոսքը ականջ, լեզու կտրելու հայտարարություններ արած Արթուր Հովհաննիսյանի մասին է, ով պարտվել է դատարանում:
Հիշեցնենք, որ 2023թ. ապրիլի 4-ին ԱԺ Մարդու իրավունքների մշտապան հանձնաժողովի նիստում ՔՊ խմբակցության քարտուղարը իրեն պահեց պատգամավորին ոչ հարիր՝ սպառնալով կտրել ՄԻՊ ընդդիմադիր թեկնածու Էդգար Ղազարյանի լեզուն և ականջները:
Այս խոսքերի համար նա դատարանում պարտվել է, Էդգար Ղազարյանին վճարել 1մլն 250 հազար ՀՀ դրամ, բայց հրաժարվում է ներողություն խնդրել:
Աննա Վարդապետյանին ուղարկված հաղորդման մեջ, մասնավորապես, նշվում է․
«ԱԺ պատգամավոր, իշխող Քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը թույլ է տվել հանցանք՝ միտումնավոր չկատարելով դատարանի վճիռը»։ Մինչդեռ, օրենսդրությամբ «Դատարանի վճիռը պարտադիր է կատարման համար, իսկ դրա չկատարումը քրեորեն պատժելի արարք է»։
Այսպիսով, ՀՀ գլխավոր դատախազը պարտավոր է իրավական ընթացակարգով արձագանքել և, անհրաժեշտության դեպքում, Արթուր Հովհաննիսյանի հետևից ԱԺ մտնել՝ քրեական վարույթ նախաձեռնելու համար:
Հիշեցնենք, որ Արթուր Հովհաննիսյանի ավտոմեքենայից 2017թ. 0.24մգ թմրանյութ էր հայտնաբերվել և հարուցվել է քրեական գործ: Այսինքն՝ նա ձերբակալվել է թմրանյութի գործով»:

«Երկրագնդի վրա գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
4809:42
Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը. «Ժողովուրդ»
5809:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
6208:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
132Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
147Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
142Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
239Երեկ, 22:01
«Ամենից արժանավորներին է տրված տառապանքներով լի ճանապարհը». Էդուարդ Շարմազանով
131Երեկ, 20:00