«Հակաիշխանական ուժերը պետք է կենտրոնանան երկրում մթնոլորտը փոխելու վրա»․ Վահե Հովհաննիսյան

«Այընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինչը ինչով է պետք փոխարինել
Այսօրվա «ամեն ինչի ընդունակների» իշխանությունը պետք է փոխարինել ընդունակների իշխանությամբ։ Սա է ընտրության էությունը։ Այս պարզ բանը պետք է կարողանալ մարդկանց տեղ հասցնել։
Ներկա՝ «ամեն ինչի ընդունակների իշխանությունը» պետական ողջ համակարգը, բոլոր ինստիտուտները մեկ հոգով փոխարինելն է։ Մեկ հոգու՝ միայն իրեն հայտնի մոտիվացիայով կառավարելը։
«Ընդունակների իշխանությունը» լրիվ հակառակն է։ Պետության կառավարում՝ ինտիտուտների միջոցով, միանձնյա կառավարման բացառմամբ, զսպման մեխանիզմներով և ունակ անհատների, ուժերի համախմբումով։
Կարո՞ղ ենք սա համատարած բացատրել։ Կարող ենք՝ պայմանով, որ առաջին հերթին հենց բացատրողները սա հասկանան։
Հակաիշխանական ուժերը, առաջին հերթին, պետք է կենտրոնանան երկրում մթնոլորտը փոխելու վրա։ Սա ամենակարևոր խնդիրն է։ Ծրագրերը, իհարկե, շատ կարևոր են, բայց որպեսզի դրանք տեղ հասնեն, լսվեն, դառնան ընտրազանգվածների համար ընտրության ռեսուրս, առաջին հերթին պետք է փոխել մթնոլորտը։
Հենց այս հարցում եմ տեսնում ամենամեծ խնդիրը։ Իշխանությունն անելու է ամեն ինչ՝ մթնոլորտը նույնը պահելու համար՝ անտարբերություն, վախեր, անհուսություն ու սուտ։
Մեր խնդիրն է՝ ստանալ փոփոխությունների պատրաստ և պարտությունից հետո վերականգնման պահանջ ներկայացնող հասարակություն։ Ճիշտ աշխատելու դեպքում վստահ եմ՝ սա շաբաթների ընթացքում կարելի է անել։ Բայց պետք է իսկապես խնդիր դնել ունենալ «ընդունակների իշխանություն», ոչ թե՝ նոր հերթական միանձնյան։
Պետք է ճիշտ հասկանալ հանրային առկա տրամադրությունները. սոցիոլոգիան միայն սեփական վարկանիշը չէ։ Այս կարևորագույն գործում բոլորն անելիք ունեն, բոլորը կարևոր են։ Հենց սրա համար տարբեր ուժերի և անհատների լայն մասնակցությունը շատ կարևոր է՝ ճիշտ ձևաչափերի միջոցով ու առանց սկզբնական ամբիցիայի»:

«Երկրագնդի վրա գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
4809:42
Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը. «Ժողովուրդ»
5809:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
6208:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
132Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
147Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
142Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
239Երեկ, 22:01
«Ամենից արժանավորներին է տրված տառապանքներով լի ճանապարհը». Էդուարդ Շարմազանով
131Երեկ, 20:00