«Քրիստոսին միայնակ թողնելու համար ներողություն խնդրողը դարձել է մուսուլմանական կամակատարության ենթակա անձ»․ Սևակ Խաչատրյան

Վաղարշապատի ավագանու «Հաղթանակ» խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաշինյանը գնում է իրավական բեսպրեդելության, միայն թե Ավստրիայում կայանալիք հոգևոր ժողովը խափանվի։ Իսկ պատճառն այն է, որ նա չի ցանկանում, որպեսզի Վեհափառ Հայրապետի մակարդակով ևս մեկ անգամ նշվի արցախահայության վերադարձի իրավունքի մասին։ Նա վախենում է Փաշազադեի սպասվելիք արձագանքից․․․տպավորություն է, որ նույն Փաշազադեն ավելի մեծ ներազդեցություն ունի Փաշինյանի հոգեկերտվածքի ու աշխարհընկալումների վրա, քանց թե Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին։ Հիսուս Քրիստոսին միայնակ թողնելու համար ներողություն խնդրողն իր տեսակի մեջ դարձել է մուսուլմանական կամակատարության ենթակա անձ։
Մեր ամենավատ երազում, անգամ, չէինք կարող պատկերացնել, որ կունենանք մի այնպիսի իրականություն, որում մենք ապրում ենք այսօր։ Առաջիկայում մեզ տրվելու է բացառիկ լեգիտիմ շանս՝ չարի իշխանությունից ազատվելու համար, և ցանկացած գիտակից մարդ և Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ իր պարտքը պետք է համարի օր ու գիշեր աշխատելն ու մաքառելը՝ երկիրը հակաքրիստոնյաներից ազատագրելու համար»։

«Երկրագնդի վրա գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
4809:42
Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը. «Ժողովուրդ»
5809:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
6208:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
132Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
147Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
142Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
239Երեկ, 22:01
«Ամենից արժանավորներին է տրված տառապանքներով լի ճանապարհը». Էդուարդ Շարմազանով
131Երեկ, 20:00