Շաբաթ, 14 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Նամակ ենք բերել ՀՀ գլխին. այս գլուխն՝ իր գլխիկներով, կերավ մեզ». ակցիայի մասնակից

«Նամակ ենք բերել ՀՀ գլխին. այս գլուխն՝ իր գլխիկներով, կերավ մեզ». ակցիայի մասնակից
294
Երեքշաբթի, 03 փետրվարի, 2026 թ., 13:12

«Նամակ ենք բերել ՀՀ գլխին: Այս նամակի մեջ արտացոլվում է՝ ինքը պատասխանատու է Սահմանադրության բոլոր կետերի կատարման համար: Հիմա այս գլուխը իր գլխիկներով կերան մեզ. Սահմանադրությունը ոտնահարեցին, Եկեղեցին քանդում են, ոչ ոք ձայն չի հանում»,- նախագահականի մոտ ընթացող ակցիայի ժամանակ ասել է մասնակիցներից մեկը: Նա նշել է, որ ժողովրդի հարկերի հաշվին ապրում են՝ ժողովրդին կեղեքելով. «Եթե ՀՀ ղեկավարությունն է մեզ հետ սենց վարվում, մենք պետք է չնեղանանք ուրիշ երկրներից: Այն մուրճը, որ 2021 թվականին տվեցին սրանց ձեռքը, սխալ տվեցին, եռագույն դրոշ էր վրան կախված: Այս համբալները հասկացան, որ այդ եռագույն դրոշով պետք է մեր գլխին տան: Բայց այդ մուրջը տրվել է, որ միջազգային ատյաններում ՀՀ անունը բարձր պահեն»,- ընդգծել է ակցիայի մասնակիցը:

Ակցիայի մասնակիցները նամակ են փոխանցել ընդունարան՝ Վահագն Խաչատուրյանին հանձնելու համար:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Համահայկական ճակատ» շարժումը և համանուն կուսակցությունը բողոքի ակցիա են իրականացնում նախագահական նստավայրի դիմաց: Շարժման մասնակիցները պահանջում են, որ ՀՀ նախագահը հրապարակայնորեն ներողություն խնդրի հայ ժողովրդից և հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողների ընտանիքներից՝ Դավոսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին շնորհակալություն հայտնելու համար։

Ակցիա՝ նախագահականի դիմաց