«Ոհմակների ներկայությունը մարդկանց ստիպում է վախով քայլել սեփական թաղամասում»․ Կարինե Թորոսյան

«Ձեռքդ տուր» համայնքային զարգացման ՀԿ նախագահ Կարինե Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Տեսանյութում հստակ երևում է, թե որքան կտրուկ է աճել թափառող շների քանակը մեր բնակելի թաղամասերում։ Ոհմակների ներկայությունը մարդկանց ստիպում է վախով քայլել սեփական թաղամասում, իսկ երեխաների անվտանգությունը վերածվել է ամենօրյա լուրջ խնդրի։
Այսօր ստեղծված իրավիճակում տպավորություն է, որ շների իրավունքներն ավելի պաշտպանված են, քան բնակիչների՝ հատկապես երեխաների կյանքի և անվտանգության հիմնարար իրավունքը։
Տարիներ շարունակ իրականացվող ստերջացման ծրագրերն ակնհայտորեն արդյունք չեն տվել․ շների թիվը ոչ թե նվազում է, այլ շարունակաբար աճում։ Միլիոնավոր դրամներ են ծախսվում, մինչդեռ հանրային անվտանգության հարցը մնում է չլուծված։
Այո, քննարկվում է համայնքներում կացարանների կառուցման նախագիծը, սակայն դա երկարաժամկետ լուծում է և չի կարող փոխարինել այսօր անհրաժեշտ գործողություններին։ Մինչ դրա իրականացումը պետությունն ու համայնքները պարտավոր են ապահովել բնակիչների անվտանգությունը՝ այսօր, ոչ թե ապագայում։
Խնդրում և պահանջում ենք՝ արագացնել շների կացարաններով ապահովման գործընթացը և, կենդանիների շահերը հաշվի առնելով, անհապաղ միջոցառումներ իրականացնել՝ ոհմակների ցրման և մարդկանց, հատկապես երեխաների անվտանգության ապահովման համար։
Որպեսզի խնդիրը լուծում ստանա, պետք է համախմբված պահանջենք»։

«Երկրագնդի վրա գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
4809:42
Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը. «Ժողովուրդ»
5809:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
6208:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
132Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
147Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
142Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
239Երեկ, 22:01
«Ամենից արժանավորներին է տրված տառապանքներով լի ճանապարհը». Էդուարդ Շարմազանով
131Երեկ, 20:00