Զելենսկին հրամայել է մշակել Ուկրաինայի պաշտպանության նոր ծրագիր

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է երկրի պաշտպանական պլանի թարմացված կառուցվածքը, տեղեկացվում է պետության ղեկավարի կայքում տեղադրված հրամանագիրը:
Փաստաթղթի տեքստը չի հրապարակվում. այն դասակարգված է՝ որպես «միայն պաշտոնական օգտագործման համար»։ Թարմացված կառուցվածքի համաձայն՝ կառավարությունը՝ Ուկրաինայի անվտանգության ծառայության, Արտաքին հետախուզության ծառայության և Ազգային բանկի հետ համատեղ, պարտավոր կլինի մշակել Ուկրաինայի պաշտպանական պլան։ Այնուհետև փաստաթուղթը կներկայացվի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քննարկմանը։
Նախկին կառուցվածքը, որը գործում էր 2020 թվականից, անվավեր է ճանաչվել։ Նույնը վերաբերում է նաև «միայն պաշտոնական օգտագործման համար» դասակարգված երկու այլ փաստաթղթերին։
2025 թվականի նոյեմբերին Զելենսկին խոսել է Ուկրաինայի պաշտպանական պլանը և անվտանգության հիմնական փաստաթղթերը թարմացնելու անհրաժեշտության մասին՝ հաշվի առնելով մարտական փորձը։ Նա հանձնարարել է այն ժամանակվա Պաշտպանության նախարարության ղեկավար Դենիս Շմիգալին պատրաստել համապատասխան առաջարկներ կաբինետի համար։ Հունվարից Շմիգալը ղեկավարում է Էներգետիկայի նախարարությունը, իսկ Միխայիլ Ֆեդորովը նրան փոխարինել է ռազմական գերատեսչության ղեկավարի պաշտոնում։
Զելենսկին ասել է, որ ակնկալում է, որ Ֆեդորովը կփակի պաշտպանության ֆինանսավորման բացերը և կբարելավի առաջնագծի զորքերի ֆինանսական աջակցությունը։

«Երկրագնդի վրա գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ»․ Լևոն Ազիզյան (տեսանյութ)
4809:42
Ավինյանը տվեց կադրային ջարդի մեկնարկը. «Ժողովուրդ»
5809:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
6208:18
«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
132Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
147Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
142Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
239Երեկ, 22:01
«Ամենից արժանավորներին է տրված տառապանքներով լի ճանապարհը». Էդուարդ Շարմազանով
131Երեկ, 20:00